![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-05/3.jpg?itok=xuMN3mbQ)
Ապրիլի 5-ին ԵՊՀ պատմության թանգարանը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը և ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը համատեղ կազմակերպեցին «Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» խորագրով ցուցադրություն՝ նվիրված Երկրաբանի օրվան:
Միջոցառման նպատակն էր անդրադառնալ ՀՀ-ում երկրաբանության զարգացման պատմությանը և երկրաբանի մասնագիտության կարևորությանը: ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը, շնորհավորելով երկրաբաններին մասնագիտական տոնի առթիվ, նշեց. «Համալսարանը քայլեր է ձեռնարկում մեծացնելու ուսանողների հետաքրքրվածությունը երկրաբանության նկատմամբ»:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-05/2.jpg?itok=Z7CkGUKa)
Ներկաները մեծ հետաքրքրությամբ ու հիացմունքով դիտեցին բազմաթիվ քարատեսակների հավաքածուն, իսկ հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն իր հետաքրքիր ելույթում բացահայտեց, որ քարը ոչ միայն խոսել գիտե, այլև երգել:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-05/01_19.jpg?itok=cCto0BN2)
Այդ հանդիսավոր օրվա առիթով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ԵՊՀ պրոֆ. Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանին նվիրեց քվարց և գիպս քարատեսակների երկու հազվագյուտ նմուշ, որոնք դարձան թանգարանի երկրաբանական հավաքածուի թագուհին:
Միջոցառման մասին պատմող տեսանյութին ծանոթացեք այստեղ: