![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-05/2_0.jpg?itok=sTifYwDH)
Ս․թ. մայիսի 18-ին ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում նշվեց Թանգարանների միջազգային օրը:
Միջոցառման շրջանակում ներկայացվեցին թանգարանի ստեղծման պատմությունը և գործունեությունը: Անդրադարձ կատարվեց նաև զբոսաշրջության զարգացման և երիտասարդության հոգևոր զարգացման գործում թանգարանների կարևորագույն դերին:
Միջոցառման վերջում հյուրերը դիտեցին հետաքրքիր տեսանյութեր թանգարանում կազմակերպված տարբեր միջոցառումների վերաբերյալ: