- Գլխավոր
- Նորություններ
- «ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ, ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Փետրվար 25, 2022 | 17:00
Կրթություն
«ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ, ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել է «Թվային մարքեթինգ, թիրախավորում» խորագրով դասընթաց։
Դասընթացը վարող «ԱԿԲԱ» բանկի թվային մարքեթինգի թիմի ղեկավար Գեղամ Վարդանյանն ընդգծեց, որ թեման արդիական է. «Թվային մարքեթինգն ամենուր է, վերջինիս իմացությունն ու ճիշտ պլանավորումը մեզ հնարավորություն կտա հաջողությամբ մուտք գործելու շուկա»:
Նմանօրինակ միջոցառումները, որոնք շարունակական բնույթ են կրում, նպաստում են ուսանողների տեսական գիտելիքների հիման վրա պրակտիկ հմտությունների ձևավորմանը։
«Ի տարբերություն ավանդական մարքեթինգի` թվային տիրույթում հնարավոր է հասկանալ, թե ինչպես է մտածում սպառողը և ինչպիսի վարքագիծ է դրսևորում: Այն մարքեթինգային գործողությունների արդյունավետության չափման և վերլուծության համար ունի ավելի շատ գործիքներ ու տվյալների հավաքագրման հնարավորություն», - ասաց Գեղամ Վարդանյանը:
Նման դասընթացների շնորհիվ ուսանողները կարողանում են կողմնորոշվել աշխատաշուկայում, լսել ոլորտի մասնագետներին, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին։