- Գլխավոր
- Նորություններ
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
Սեպտեմբեր 27, 2018 | 10:17
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
Սեպտեմբերի 25-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր սեմինար-քննարկում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ: Սեմինար-քննարկումը վարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը:
Քննարկման սկզբում պրն. Վաղարշյանը խոսեց նորմի ձևավորման նախապատմությունից` որպես պատմական ակնարկ, այնուհետև տեղի ունեցավ բուռն քննարկում` օրենքի փոփոխված որոշ հոդվածների վերաբերյալ: Ներկաները փաստեցին, որ թեև օրենքում մի շարք փոփոխություններ են տեղ գտել, այնուամենայնիվ, այն ունի մի շարք բացեր:
Միջոցառման ավարտին ներկա ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները առաջարկեցին պարբերաբար նման քննարկումներ անցկացնել:
Հեղինակ` Լեյլի Թադևոսյան