- Գլխավոր
- Նորություններ
- Օրենսդրական նախաձեռնություններ
Նոյեմբեր 26, 2018 | 13:55
Քաղաքականություն
Կրթություն
Գիտություն
Օրենսդրական նախաձեռնություններ
Նոյեմբերի 20-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն անցկացրեց «Օրենսդրական նախաձեռնություններ» ծրագրի 3-րդ` վերջին փուլը:
Օրակարգում ունեինք մի քանի առաջարկություններ, որոնցից ընտրվեցին թվով 3-ը:
Արդյունքում վերջնականապես կազմվեցին և հաստատվեցին 3 օրենսդրական նախագծեր, որոնցով առաջարկվում են կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածում, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածում, ինչպես նաև համալիր փոփոխություններ և լրացումներ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում:
Մասնակից ուսանողներից կազմվեց համապատասխան աշխատանքային խումբ` 3 ենթախմբերով, որոնցից յուրաքանչյուրն իրականացնում էր հստակ գործառույթ:
1-ին ենթախումբը կազմում էր նախագիծը, 2-րդը ստուգում դրա հիմնավորվածությունը, իսկ 3-րդը իրականացնում էր խմբագրումը: Աշխատանքային խմբում ներառված էին ուսանողներ քաղաքացիական իրավունքի, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի, քրեական իրավունքի և սահմանադրական իրավունքի մասնագիտացման խմբերից, իսկ աշխատանքային խումբը ղեկավարում էր քաղաքացիական իրավունքի ամբիոնի ուսանող, ֆակուլտետային ՈւԳԸ անդամ, 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Ղարիբյանը:
Ընթացքում ծավալվեց թեժ բանավեճ հատկապես ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի փոփոխության կապակցությամբ, սակայն կողմերը համաձայնեցված լուծում գտան, ինչից անմասն չմնաց նաև քրեական ամբիոնի վարիչ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանն, որի խորհուրդների, տված կարծիքների շնորհիվ տրվեց կոնսենսուսային լուծում: Պատրաստի նախագծերը ներկայացվել են ֆակուլտետի բոլոր ամբիոնների կարծիքին, որի պատասխանները ստանալուց հետո ուղարկվելու են ՀՀ Արդարադատության նախարություն` կառավարության որոշմանը ներկայացնելու ակնկալիքով:
ՈՒԳԸ կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունների հետագա ընթացքի մասին կհայտնենք մոտ ապագայում:
Հեղինակ` Դավիթ Ղարիբյան