- Գլխավոր
- Նորություններ
- Գիտական ճամբար 2
Փետրվար 08, 2019 | 19:28
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Գիտական ճամբար 2
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտական ճամբար, որը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
Ճամբարի նպատակն է մեկ տեղում հավաքել գիտությամբ հետաքրքրված փիլիսոփա և հոգեբան ուսանողներին, երիտասարդ գիտնականներին, նրանց ավելի մոտեցնելու սեփական մասնագիտությանը և խորացնելու թե՛ տեսական, թե՛ կիրառական գիտելիքները: Եռօրյա հանդիպման ընթացքում հնարավորություն կտրվի ամբողջովին լինելու մասնագիտական միջավայրում, վարել մասնագիտական զրույցներ և բանավեճեր կոլեգաների հետ։
Ճամբարի ընթացքում հոգեբանության ոլորտում քննարկվելու են.
- Հոգեսոմատիկա. պատճառներ և հետևանքներ
- Սեռական հարաբերություններ. հոգեբանական դժվարություններ և վախեր
- Մասնագիտական այրում. առաջացման պատճառներ, կանխարգելում
- Որակական հետազոտություններ կատարելու հմտությունների զարգացում
- Գեշտալտ թերապիայի հիմունքներ
Իսկ փիլիսոփայության ոլորտում քննարկվելու են.
- Փիլիսոփայական կրթության հայեցակարգեր
- Քննադատական տեսություն
- Ներկա իշխանության որոշ հայեցակարգեր
- Բարոյագիտական պարադոքսներ
- Բուդդիզմի փիլիսոփայություն
Ճամբարը տեղի է ունենալու ապրիլի 12-14-ը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 15-ը:
Գրանցվելու համար անցեք հետևալ հղումով ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScNfoCOTwDVaGdZQ3xHwwbkIFmSrK-riUjMS_DDGo2BMBwpFQ/viewform
Շտապե՛ք, մասնակցությունն անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ։