- Գլխավոր
- Նորություններ
- Հայցի ապահովման ինստիտուտի առանձնահատկությունները
Մարտ 15, 2019 | 16:31
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Հայցի ապահովման ինստիտուտի առանձնահատկությունները
Մարտի 6-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ի կողմից կազմակերպվել էր սեմինար-քննարկում «Հայցի ապահովման ինստիտուտի առանձնահատկությունները» թեմայով:
Սեմինար-քննարկումը վարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պրն Վահե Հովհաննիսյանը: Քննարկման թեման նախօրոք ընտրվել էր ուսանողական հանրույթի և բանախոսի կողմից, քանի որ այս ինստիտուտի հետ կապված մի շարք արդի հիմնախնդիրներ կան, որոնք գլուխ են բարձրացրել և որոշակի դժվարությունների են հանգեցրել:
Պարոն Հովհաննիսյանը հանգամանալից կերպով ներկայացրեց ինստիտուտի առանձնահատկություններն, անդրադարձ կատարվեց քաղաքացիական դատավարության նախկին դրույթներին` նոր օրենսգրքի հետ համեմատության համատեքստում: Նշվեց, թե երբ է կիրառվում հայցի ապահովումն, ինչպես է այն կիրառվում, ինչ կարգով է վերացվում հայցի ապահովումը և այլն: Պարոն Հովհաննիսյանը մեջբերեց մի շարք դատական նախադեպեր: Բուռն քննարկում ծավալվեց հատկապես հայտնի դարձած «Ռուժ» օծանելիքի խանութի մասնակցությամբ գործի վերաբերյալ:
Քննարկման ավարտին պրն. Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ինստիտուտի առանձնահատկություններն առավել լավ պատկերացնելու համար հնարավորինս շատ դատական նախադեպեր ուսումնասիրել, ինչպես նաև որոշվեց շարունակել քաղաքացիական դատավարության տարբեր ինստիտուտների վերաբերյալ քննարկումները, քանի որ նորացված դրույթները բավականին խրթին են, և անհրաժեշտ է անընդհատ ուսումնասիրել դրանք:
Հեղինակ՝ Լեյլի Թադևոսյան