ԱՅՑ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Փետրվարի 27-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողները այցելեցին Հայաստանի պատմության թանգարան:
Այցի ընթացքում ուսանողներին ներկայացրեցին հնագույն շրջանից մինչև նոր դարերի պատմությանն առնչվող պատմահնագիտական նյութերը:
Սկզբում ուսանողները ծանոթացան վաղ ժամանակաշրջանի հնագիտական նյութին, որի ուսումնասիրության ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին և ստացան սպառիչ պատասխաններ:
Հատկապես մեծ տպավորություն թողեցին Վանի թագավորության ժամանակաշրջանից մեզ հասած ուրարտական սեպագիր տեքստերը:
Այցին մասնակցում էին ոչ միայն ՈւԳԸ-ականներ, այլև ֆակուլտետի այլ ուսանողներ ևս:
Հեղինակ` Տաթև Նուրիջանյան