ԱՅՑ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈւԹՅՈւՆ
ԵՊՀ պատմության և եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց այց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն:
Այցի ընթացքում ուսանողներին ներկայացրեցին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը (ՀԵՄ), վերջինիս կառուցվածքը, գործառույթները, մոտակա ծրագրերը և այլն:
Այնուհետև ուսանողական միության անդամներն ուսանողներին ներկայացրեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կառուցվածքը, գործառույթները, միության գրադարանը և այլն:
Կառույցին ծանոթանալուց հետո տեղի ունեցավ դասախոսություն տարածքային հիմնախնդիրների վերաբերյալ` քաղաքագետ Գևորգ Ղուկասյանի, Հայկազուն Ալվերցեանի, Խաչատուր Ստեփանյանի բանախոսությամբ:
Դասախոսության ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել բանախոսներին և ստացան սպառիչ պատասխաններ:
Հեղինակ` Լիաննա Ավետիսյան