- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՆԱՎԵՃ ‹‹ՈՒՍՈՒՄ›› ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
Հունիս 07, 2019 | 15:20
Կրթություն
Ուսանողական
ԲԱՆԱՎԵՃ ‹‹ՈՒՍՈՒՄ›› ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ‹‹Ուսում›› հանրակրթական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 8-ին տեղի ունեցավ բանավեճ՝ ‹‹Հայաստանում օտարածին տոների նշումը չի հակասում հայ ինքնությանը›› խորագրով:
Նախքան բանավեճի սկսվելը, մասնակիցները բաժանվեցին կողմ թե դեմ խմբերի, բացման խոսք ասաց բանավեճի կազմակերպիչ, Պատմության ֆակուլտետի ՈւԳԸ տեղեկատվական հանձնաժողովի պատասխանատու` Արգամ Համբարձումյանն, ապա սկսվեց բանավեճը:
Երկու խումբն էլ իրենց համար ընտրեցին ավագ, բանավեճը բաղկացած էր 3 փուլերից, սկզբում մասնակիցներն առանց փաստերի փորձեցին ներկայացնել թե ինչու են դեմ և հակառակն, այնուհետև բանավեճի ընթացքում ամեն խումբ փորձեց հակասել թիմակցի խոսքերին:
Բանավեճն անցնում էր հետաքրքիր ու ջերմ մթնոլորտում, մյուս փուլում եղավ հարց ու պատասխան, որ կետի հետ համաձայն չլինելով իրենց հարցերը տալիս էին յուրաքանչյուր խմբի մասնակից և ստանում պատասախանը սահմանված վայրկյանում:
Վերջին փուլում յուրաքանչյուր խմբի ավագ հանդես եկավ իրենց վերջին խոսքով, հայտեցին իրենց վերջնական կարծիքները: Այնուհետև եղավ գնահատում ամեն խմբին:
Հեղինակ` Անի Նիկողոսյան