- Գլխավոր
- Նորություններ
- «Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտների այցը ԵՊՀ պատմության ֆակուլտետ
Հունիս 07, 2019 | 15:30
Կրթություն
Ուսանողական
«Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտների այցը ԵՊՀ պատմության ֆակուլտետ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և «Ուսում» հանրակրթական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվեց աշակերտների այցը ԵՊՀ պատմության ֆակուլտետ:
Այցի ընթացքում Ուսանողական գիտական ընկերության անդամներն աշակերտների հետ միասին շրջեցին ֆակուլտետում և ներկայացրեցին վերջինիս կառուցվածքը:
Այնուհետև աշակերտների հետ հանդիպեց ֆակուլտետի դեկան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Պարոն Մինասյանն աշակերտներին ներկայացրեց Երևանի պետական համալսարանի հիմնադրման գործընթացն, ապա ֆակուլտետի կառուցվածքը, ծրագրերը և այլն:
Աշակերտները շրջեցին նաև ամբիոններով, հանդիպեցին Հայոց պատմության ամբիոնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի, Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի հետ:
Այնուհետև աշակերտները շրջեցին հնագիտության լաբորատորիայում, որտեղ Հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Գնունին ներկայացրեց հնագիտական վերջին հետազոտությունների արդյունքները:
Աշակերտները նաև այցելեցին ֆակուլտետի ՈւԳԸ և ՈւԽ սենյակ, որտեղ ֆակուլտետի ՈւԽ նախագահ Լևոն Սահակյանը և ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը ներկայացրեցին ուսանողական կառույցների կառուցվածքը և ծրագրերը:
Հեղինակ` Անի Նիկողոսյան