- Գլխավոր
- Նորություններ
- Նպատակին հասնելու քո մոտիվացիան
Հունիս 07, 2019 | 16:57
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Նպատակին հասնելու քո մոտիվացիան
Սույն թվականի մայիսի 14-ին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ ԵՊՀ 8-րդ մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Նպատակին հասնելու քո մոտիվացիան» խորագրով սեմինար-֊քննարկում, որը վարում էր մի շարք երկրներում վերապատրաստված, քոուչինգի ոլորտում հաջողություններ գրանցած լայֆ և բիզնես քոուչ Մուշեղ Ավետիսյանը։
Նա նշեց, որ նպատակ դնելիս չպետք է սահմանել սկզբնակետ, պետք է սկսել հենց այս պահին, և չմտածել անկումների մասին, քանզի դրանք մշտապես կլինեն։ Հավատը դրդում է գործողության։ Մենք պետք է հավատանք, որպեսզի գործենք։ Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը մեր գործողությունների նկատմամբ, որպեսզի ունենանք ավելի մեծ արդյունք։ Պետք է քայլ առ քայլ մոտենալ նպատակին։ Եվ իհարկե, պետք է նպատակին հասնելու ճանապարհն անցնել սիրով, քանի որ այն, ինչը որ անում ես սիրով, պարգևատրում է քեզ դրական լիցքերով և հրաշալի արդյունքով։
Չկան ծույլ մարդիկ, կան ոչ հստակ նպատակներ. ահա այս կարգախոսով հանդես եկավ թրեյնինգավարը:
Հանդիպման ընթացքում բացահայտվեցին այն պատճառները, որոնք մարդկանց հետ են պահում գործելուց, և ստացան պրակտիկ գործիքներ, որոնք կօգնեն փոխել այն արդյունքը, որն ունեն։ Հանդիպմանը ներկա էին ինչպես ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, այնպես էլ այլ համալսարաններից ուսանողներ, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել դնել հստակ նպատակներ և հասնել դրանց։ Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով, իսկ ավարտին տեղի ունեցավ Q&A, որի ընթացքում մասնակիցները Մուշեղին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան հստակ պատասխաններ։
Հեղինակ՝ Սիրանուշ Բդեյան