Հունիս 07, 2019 | 17:05
Ուսանողական
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի դիտումից հետո հաջորդեց քննարկումը:
Քննարկման ընթացքում ուսանողներն անդրադարձան ֆիլմի բովանդակությանը, տեղի ունեցող իրադարձություններին, տվյալ ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի վարած արտաքին և ներքին քաղաքականությանը և այլն:
Միջոցառմանը ներկա էին պատմության և տնտեսագիտության ֆակուլտետների տարբեր բաժինների ուսանողներ, որոնք ֆիլմի դիտումից հետո բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը և միասին փորձեցին պատասխանել դրանց:
Նման միջոցառումները ֆակուլտետում կրում են շարունակական բնույթ:
Հեղինակներ` Անի Նիկողոսյան, Միլենա Հարեյան