- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովի մասնակիցները Երևանում շրջայց են կատարել
Հոկտեմբեր 06, 2022 | 16:29
Կրթություն
Գիտություն
Մշակույթ
ԵՊՀ ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովի մասնակիցները Երևանում շրջայց են կատարել
ԵՊՀ ՈւԳԸ 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում միջազգային 8-րդ գիտաժողովի մասնակիցները և ՈւԳԸ-ականները այցելել են Երևանի պատմամշակութային վայրեր և շրջել Ս. Փարաջանովի թանգարանում:
Այցի շրջանակում ՈՒԳԸ-ականների ուղեկցությամբ օտարերկրյա մասնակիցները գտնվել են Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, ծանոթացել վերջինիս կյանքին, գործունեությանը, հայկական արվեստի զարգացման գործում ունեցած դերին:
Օտարերկրյա մասնակիցներին ցուցադրվել է թանգարանի՝ 1637 ցուցանմուշից բաղկացած հիմնական հավաքածուն՝ կազմված հարթ և տարածական կոլաժներից, ասամբլյաժներից, ֆիլմերի համար արված էսքիզներից, գծանկարներից, գլխարկներից, տիկնիկներից և անձնական իրերից:
Մեզ հետ ունեացած զրույցում ՈՒԳԸ-ական Թամարա Կալունցն անդրադարձավ այցից ստացած տպավորություններին՝ նշելով, որ դրանք աննկարագրելի են: Նա կարևորեց ՈՒԳԸ նախաձեռնած այսօրինակ այցերը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս օտարերկրյա մասնակիցներին ներկայացնելու հայկական մշակույթն ու այն դարձնում են առավել ճանաչելի:
Նշենք, որ գիտաժողովի շրջանակում ԵՊՀ ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև մշակութային երեկոներ, սեմինար-քննարկումներ, պանելային քննարկումներ, այցեր ՀՀ պատմամշակութային վայրեր և այլ միջոցառումներ՝ նվիրված ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին: