- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԳԸ-ն ամփոփել է կիսամյակային գործունեությունը
Մայիս 30, 2023 | 16:58
Գիտություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ամփոփել է կիսամյակային գործունեությունը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացել է ՈՒԳԸ կիսամյակային ընդլայնված նիստ, որի ժամանակ 2022/2023 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում գերազանց գործունեություն ծավալած ՈՒԳԸ-ականները պարգևատրվել են հուշանվերներով։
ՈՒԳԸ ստորաբաժանումների վարկանիշային աղյուսակի համաձայն՝ ֆակուլտետային լավագույն ՈՒԳԸ են ճանաչվել իրավագիտության, միջազգային հարաբերությունների, աշխարհարգրության և երկրաբանության ու ֆիզիկայի ֆակուլտետների ՈՒԳԸ-ները: Ընտրվել են նաև հանձնաժողովներում ակտիվ գործունեություն ծավալած լավագույն անդամները, որոնք պարգևատրվել են պատվոգրերով, գեղարվեստական գրքերով և այլ հուշանվերներով:
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունում երկարամյա գործունեության, ՈՒԳԸ զարգացման գործում ունեցած դերակատարության, գերազանց առաջադիմության և համալսարանի հեղինակությունը բարձր պահելու համար ԵՊՀ բրոնզե մեդալով են պարգևատրվել ՈՒԳԸ փոխնախագահ Սիրանուշ Բաղումյանը և տեղեկատվական հանձնաժողովի նախկին նախագահ Միլենա Մկրտչյանը:
Նիստի ընթացքում անցկացվել է նաև «Գիտության արդի մարտահրավերները գիտական երիտասարդ մտքի զարգացման համատեքստում. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որի բանախոսներն էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, ք.գ.դ. Աշոտ Ալեքսանյանը, կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, կ.գ.դ. Աննա Փոլադյանը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ, ա.գ.թ. Գոռ Ալեքսանյանը և ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը:
Նշենք, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը ընդլայնված նիստ կազմակերպում է յուրաքանչյուր կիսամյակի ավարտին՝ ամփոփելով կատարած գործունեությունն ու պարգևատրելով լավագույններին:
Ավելին՝ տեսանյութում: