Երեխաների պաշտպանության միջազգային օրը ԵՊՀ-ում
ԵՊՀ բակում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում:

Համերգային ծրագրով հանդես եկան ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգիչները՝ կատարելով հայտնի մուլտֆիլմերի երգերը, ինչպես նաև անցկացվեց կավճանկարչության մրցույթ, իսկ երեխաների օրն է՛լ ավելի երջանիկ դարձրին հեքիաթի հերոսները։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և արհեստակցական կազմակերպության համատեղ ջանքերով: