Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ամրապնդվում են ԵՊՀ-ի և Կադիսի համալսարանի գործընկերային կապերը. բացվել է Հայ-իսպանական լսարան
Սեպտեմբեր 18, 2023 | 18:52
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն

Ամրապնդվում են ԵՊՀ-ի և Կադիսի համալսարանի գործընկերային կապերը. բացվել է Հայ-իսպանական լսարան

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում անցկացվել է «Իսպաներենի օրեր ԵՊՀ-ում» միջոցառումների շարքը, որի շրջանակում ԵՊՀ էր այցելել Իսպանիայի Կադիսի համալսարանի պատվիրակությունը՝ նպատակ ունենալով զարգացնելու երկու բուհերի միջև ակադեմիական, գիտական և պատմամշակութային կապերը։ Որպես գործակցության ամրապնդմանն ուղղված քայլ՝ ստեղծվել է հայ-իսպանական բազմամասնագիտական կենտրոն՝ երկու նստավայրով՝ Երևանում և Կադիսում։

Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Կադիսի համալսարանի միջև համագործակցությունն իրականացվում է տևական ժամանակ։ Այն առաջին հերթին միտված է հայ-իսպանական հարաբերությունների ամրապնդմանը, միջմշակութային, միջլեզվական հետազոտությունների կատարմանը և երկու ազգերի ներկայացուցիչների շրջանում փոխադարձ հետաքրքրությունների մեծացմանը։

Ստեղծված հայ-իսպանական բազմամասնագիտական կենտրոնն ունենալու է երկու նստավայր։ ԵՊՀ-ում հանդիսավորությամբ բացվեց կենտրոնի առաջին նստավայրը՝ հայ-իսպանական լսարանը, հաջորդիվ Կադիսի համալսարանում կբացվի կենտրոնի երկրորդ նստավայրը։ Ավելին․ նախաձեռնության կողմերը նպատակ ունեն հետագայում ընդլայնելու կենտրոնի աշխարհագրությունը՝ ստեղծելով համալսարանական ցանց։ Ցանցը կտարածվի ողջ Արևելյան Եվրոպայում և կդառնա միջհամալսարանական համագործակցությունների կենտրոն՝ ընդարձակելով հայ-իսպանական մշակույթի տարածվածության սահմանները։

Կենտրոնում ԵՊՀ իսպանագետները, համագործակցելով Կադիսի համալսարանի գործընկերների հետ, համատեղ մշակելու և իրականացնելու են ծրագրեր, կատարելու են գիտահետազոտական աշխատանքներ՝ ներառելով նաև հայ-իսպանական պատմամշակութային կապերի ուսումնասիրությունը, ինչպես նաև օժանդակելու են գիտության այլ բնագավառների ոչ լեզվակիր ներկայացուցիչներին ոլորտային հետազոտություններ կատարելիս։ Փոխգործակցության շրջանակում կկազմակերպվեն նաև դասախոսություններ՝ փորձի փոխանակման և միջգիտակարգային հետազոտություններին օժանդակելու նպատակով։ Գործակցության նախապայմաններից է նաև այն, որ կենտրոնի համար բուհերի կայքէջում կստեղծվեն համապատասխան բաժիններ։

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կայացած հանդիպման սկզբում ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, կարևորելով Կադիսի համալսարանի հետ համագործակցությունը, փաստեց, որ այն երկուստեք կընձեռի նոր հնարավորություններ և կխթանի բուհերի հետագա զարգացումը՝ նախանշելով գործակցային բազմաթիվ ուղիներ։

Կադիսի պատվիրակության ղեկավար, համալսարանի միջազգայնացման գծով պրոռեկտոր Ռաֆայել Կաստանյեդան, ընդգծելով հայ-իսպանական հարաբերությունների կարևորությունը, պատրաստակամություն հայտնեց հետագայում զարգացնելու առկա կապերը՝ կյանքի կոչելով համատեղ գաղափարներ ու նախագծեր։

Անդրադառնալով կենտրոնի բացման կարևորությանը՝ Ռ․ Կաստանյեդան նշեց․ «Սա իրապես պատմական և հիշարժան պահ է երկու համալսարանների համար, քանի որ այս կենտրոնի ստեղծմամբ ճանապարհ է բացվում դեպի նորարար նախաձեռնություններ։

Թերևս ավելի ավանդական կլիներ, եթե Իսպանիայում բացվեր հայերենի և հայ մշակույթի կենտրոն, իսկ Հայաստանում՝ իսպաներենի և իսպանական մշակույթի կենտրոն, սակայն որոշվեց, որ պետք է ստեղծվի մեկ՝ հայ-իսպանական կենտրոն՝ երկու նստավայրով։ Այսինքն՝ միասնական կենտրոնի աշխատանքները համակարգելու են երկու համալսարանները՝ միմյանց տրամադրելով անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսներ, ինչպես նաև ազգային և միջազգային գործընկերների իրենց ցանցերը»։

Պատվիրակության ղեկավարն իր խոսքում հիշատակեց նաև տեխնիկայի, գիտության, արվեստի և այլ բնագավառների հայ մեծանուն ներկայացուցիչների անուններ, որոնք մեծ դեր են խաղացել համաշխարհային գիտության և արվեստի առաջընթացում:

«Այդ ամենը նույնպես լինելու է կենտրոնի հետազոտությունների տիրույթում, ուստի Հայ-իսպանական կենտրոնը չի սահմանափակվելու միայն իսպաներենի ու հայերենի և հայկական ու իսպանական մշակույթների տարածմամբ։ Այն նպատակ ունի նաև տարածելու մեր երկրների գիտական և ակադեմիական հաջողությունները՝ միասնական ուժերով կառուցելով այս նոր միասնական՝ հայ-իսպանական աշխարհը»,- ասաց պրոռեկտորը։

Ռ․ Կաստանյեդան իր ելույթում առանձնահատուկ կարևորեց նաև այս նախագծի ստեղծման գործում ռոմանական բանասիրության ամբիոնի դերը՝ այն համարելով հայ իսպանագիտության ձևավորման կենտրոն և շարժիչ ուժ:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, շեշտելով լսարանի դերը, փաստեց, որ վերջինիս բացումը վկայում է Հայաստանում իսպաներենի հանդեպ օրըստօրե մեծացող հետաքրքրության մասին:

«Սա ոչ միայն հիմք է կրթական և մշակութային կապերն ամրապնդելու, այլև դասախոսների և ուսանողների նորանոր շարժունության ծրագրեր կյանքի կոչելու համար»,- ընդգծեց Գ․ Բարսեղյանը։

Մեզ հետ զրույցում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը, որը մեծ ջանքեր է ներդրել այս կենտրոնի բացման համար, նշեց, որ Կադիսի համալսարանը իսպանական միակ համալսարանն է, որն ունի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ նախագծերի հատուկ բաժանմունք։ Բացի դրանից՝ համալսարանն ունի միջազգային ծրագրերի իրականացման մեծ փորձ: Նրա խոսքով՝ կրթական նոր մարտահրավերներին դիմակայելու համար միջազգային այսօրինակ համագործակցությունը ժամանակի հրամայականներից է:

«Այս համագործակցությունը միտված է խթանելու Ռոմանական բանասիրության ամբիոնում իրագործվող ծրագրերի կատարելագործումը և ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքները»,- անդրադառնալով նորաբաց լսարանի առավելություններին՝ փաստեց ամբիոնի վարիչը:

Հայ-իսպանական լսարանի բացման արարողությանը ներկա էր Հայաստանում Իսպանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսան, որն իր ելույթում անդրադարձավ հայ-իսպանական կապերին՝ հիշատակելով պատմական նշանակալի դրվագներ և միջմշակութային տարբեր իրողություններ։

Լսարանի բացման արարողությանը գեղեցիկ և հիշարժան ելույթով հանդես եկան Ռոմանական բանասիրության ամբիոնի իսպանական բաժնի չորրորդ կուրսի ուսանողները՝ յուրահատուկ ձևով ներկայացնելով Կադիսի պատմամշակութային հիմնական խորհրդանիշները:

Հատկանշական է, որ այցի շրջանակում դասախոսություններ են կարդացել Կադիսի համալսարանի Լեզվական քաղաքականության վարչության ղեկավար Ֆրանսիսկո Խավիեր դե Կոսը (թեմա՝ «Այն ինչ ասում է Լեզվի ակադեմիան և այն ինչ անում է լեզվի կրողը. նորմայի և կիրարկության միջև անհամաձայնություններ») ու Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ համագործակցության համալսարանական կենտրոնի պատասխանատու Անդրես Սանտանան (թեմա՝ «Գրավոր և բանավոր թարգմանչի մասնագիտությունը Իսպանիայում»):

Դասախոսությունների թեմաներն ընտրվել են՝ հաշվի առնելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառները։

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի իսպանացի հանրաճանաչ գրող, ճարտարապետ և քաղաքաշինարար Գոնսալո Հ. Գուարչը Երևանի պետական համալսարանին էր նվիրել ֆրանսիացի նշանավոր արվեստագետ Լյուսիեն Շառլ Էդուարդ Ալիոյի (1877-1956 թթ.) հեղինակած՝ Դոն Կիխոտի բրոնզե քանդակը։ Քանդակին կից Գ․ Գուարչը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին էր հղել շնորհակալական մի նամակ, որտեղ ընդգծված էին ԵՊՀ-ում իսպաներենի դասավանդման գերազանցությունը և հայ-իսպանական մշակութային ու ազգային մտածողության փոխառնչությունները։ Նամակը իսպաներենից հայերեն թարգմանել էր Կադիսի համալսարանի դոկտորանտ, ԵՊՀ շրջանավարտ Անահիտ Մարգարյանը։ Վերջինս, ուսումնառությունը շարունակելով Իսպանիայի Կադիսի համալսարանում, այսօր, կարելի է ասել, դարձել է յուրահատուկ կապող օղակ երկու համալսարանների միջև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութ
Video file
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ-ում մեկնարկեց «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը

    08.05.2025

    Նոր նյութերի ստեղծում՝ քիրալային բաժանման և մաքրման գործընթացների համար

    07.05.2025

    Կենսաբազմազանություն և կլիմայական մարտահրավերներ․ ԵՊՀ-ն՝ գիտական համագործակցության խաչմերուկում

    06.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում հետազոտական աշխատանք կատարելու հնարավորություն

    05.07.2025 - 05.31.2025

    «Լուսանկարչությունից հետո (After(Post-)Photography)» միջոցառում

    05.07.2025

    Գիտահանրամատչելի սեմինարի մասնակցության հրավեր. ՀՀ ԳԱԱ

    05.06.2025 - 05.15.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am