- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ հրատարակչության հրատարակած գրքերը ներկայացվել են Եվրոպական գրահրատարակչական ամենաբարձր հարթակում
Հոկտեմբեր 23, 2023 | 16:04
Կրթություն
Հասարակություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
ԵՊՀ հրատարակչության հրատարակած գրքերը ներկայացվել են Եվրոպական գրահրատարակչական ամենաբարձր հարթակում
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվել է գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումը՝ Գրքի միջազգային տոնավաճառը, որի ժամանակ ներկայացվել են նաև ԵՊՀ-ի հրատարակած գրքերը։ ԵՊՀ հրատարակչությունը մասնակցել է նաև Եվրոպական համալսարանների հրատարակիչների ասոցիացիայի կոնֆերանսին։
Մայնի Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է 75 տարի առաջ՝ 1949 թ․: Գրքի միջազգային տոնավաճառի նպատակն է աշխարհին ներկայացնել մասնակից երկրների գրահրատարակչական արտադրանքը:
Միջոցառումը հրատարակիչների, գրողների, գործակալների, գրադարանավարների, գրքավաճառների, ֆիլմերի պրոդյուսերների, խմբագիրների, թարգմանիչների, գրականագետների, նկարազարդողների հանդիպման ամենամյա վայր է:
Ամեն տարի աշխարհի 100 երկրներից ավելի քան 7300 մասնակիցներ, ավելի քան 275 հազար այցելուներ, չորս հազար և ավելի միջոցառումներ, տասը հազարից ավելի լրագրողներ միասին կազմում են միջազգային հրատարակչական շուկայի ամենամեծ միջազգային տոնավաճառը:
Նշենք, որ Ֆրանկֆուրտի՝ գրական աշխարհում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին։