ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ բադմինթոնի առաջնությունում ԵՊՀ ուսանողները զբաղեցրին պատվավոր հորիզոնականներ
ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի շրջանակում կայացավ բադմինթոնի առաջնությունը, որին մասնակցեցին 8 բուհերի թիմեր:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2023-10/01_18.jpg?h=9c86ceb9&itok=7-yPebeN)
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Էլեն Տիրատուրյանը մենախաղի մրցապայքարում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:
Զուգախաղի մրցապայքարում 1-ին մրցանակային տեղը գրավեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Անահիտ Ջիլիկյանը և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Էլեն Տիրատուրյանը:
Նշենք, որ համալսարանի հավաքական թիմի մարզիչն է ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս Արսեն Գալոյանը:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում շարունակական հաջողություններ: