- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ թիմը՝ ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ ժայռամագլցման առաջնության հաղթող
Նոյեմբեր 30, 2023 | 16:24
Ուսանողական
Ուսանողական կյանք
Սպորտ
ԵՊՀ թիմը՝ ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ ժայռամագլցման առաջնության հաղթող
Ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու, ինչպես նաև ուսանողական սպորտը զարգացնելու նպատակով կազմակերպվում են ուսանողական մարզական խաղեր, որոնց ակտիվ մասնակցություն է ունենում ԵՊՀ-ն։
Ս.թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ-ում անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ ժայռամագլցման առաջնությունը, որին մասնակցում էին ՀՀ 4 բուհերի հավաքական թիմերը: ԵՊՀ հավաքական թիմը (տղաներ և աղջիկներ) գրավեց մրցանակային 1-ին տեղը:
ԵՊՀ հավաքական թիմի մարզիչն է Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի ժայռամագլցման գծով մասնագետ Սուրեն Սեփանյանը:
Նույն օրն անցկացված պարանի ձգում մարզաձևի առաջնությանը մասնակցում էին Հայաստանի 5 բուհերի հավաքական թիմերը: ԵՊՀ հավաքական թիմը մրցապայքարի արդյունքում գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Թիմի մարզիչներն են ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի պրոֆեսոր Հենրիկ Թումանյանը և ամբիոնի դոցենտ Աշոտ Սարգսյանը:
Նշենք, որ ս․թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ-ում անցկացվեց նաև ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ ֆուտզալի (տղաներ) մրցաշարի եզրափակիչ փուլը։ Ընթացիկ տարվա գարնանային և աշնանային մրցաշարերին մասնակցում էին ՀՀ 10 բուհերի հավաքական թիմերը: Եզրափակիչ փուլ են դուրս եկել ԵՊՀ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հավաքական թիմերը: Մրցապայքարում ԵՊՀ հավաքական թիմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Թիմի մարզիչն է ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս, սպորտի վարպետ Սարիբեկ Մուրադյանը: