ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ 20-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դահլիճում այսօր կայացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող 20-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի եզրափակիչը։
![About-football-at-YSU](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/0snf8kRTgxDaF1MxcWmRsLFUoA.jpg?h=bccd1fa5&itok=QROdYACC)
Հանրապետական ուսանողական մարզական խաղերի նպատակն է ուսանողության շրջանում արմատավորել առողջ կենսակերպ, նրանց ներգրավել մարզական-մասսայական միջոցառումներին, ինչպես նաև նպաստել ֆիզիկական կարողությունների կատարելագործմանը և առողջության ամրապնդմանը:
Այս տարի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում էին ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից 18 թիմեր։ Առաջին տեղի համար ուժերը չափեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վանաձորի պետական համալսարանի թիմերը։
Արդյունքում՝ 4:2 հաշվով հաղթող ճանաչվեց Վանաձորի պետական համալսարանի թիմը։
Մեզ հետ զրույցում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ի ղեկավարությանը՝ դահլիճը տրամադրելու և խաղերի կազմակերպելու հարցում աջակցության համար, ինչպես նաև շնորհավորեց ԵՊՀ-ին հիմնադրման 100-ամյակի առթիվ։