Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԼԵՀԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՊՀ-ԻՑ ՆԵՐՍ
Հուլիս 27, 2018 | 15:50
Հասարակություն

ԼԵՀԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՊՀ-ԻՑ ՆԵՐՍ

Ագնիեշկա Վաշիլչուկը լեհերենի դասախոս է, Հայաստան է գործուղվել Արտերկրում լեհական կրթության զարգացման կենտրոնի կողմից: Լեհերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միությունում և «Պոլսկա Ռոդզինա» ընկերությունում:
Agnieshka-Vashilchuk-in-focus

Ինչքան երկար եմ ապրում Հայաստանում, այնքան ավելի դժվար է ինձ համար պատասխանել Հայաստանին վերաբերող հարցերին: Կարծում եմ, որ 7 տարի առաջ, երբ նոր էի տեղափոխվել Հայաստան, ավելի արագ ու հեշտ կարող էի ձևակերպել պատասխանները: Ժամանակի ընթացքում ընկերացա Հայաստանի հետ և այժմ «Ի՞նչն է քեզ դուր գալիս Հայաստանում» հարցին ավելի հաճախ պատասխանում եմ՝ ես եմ ինձ դուր գալիս Հայաստանում: Մարդուն մեծամասամբ ձևավորում է այն միջավայրը, որտեղ ինքն ապրում է: Արդեն 7 տարի է, ինչ Հայաստանն իմ տունն է:

Հայաստանը ճանաչել եմ՝ կարդալով Ռիչարդ Կապուշչինսկու «Կայսրություն»-ը: Լեհ թղթակիցը, ում ես շատ սիրում եմ, Հայաստան այցելել էր վաթսունականներին, այնուհետև՝ քսան տարի անց՝ Խորհրդային Միության փլուզումից հետո:

Դեռևս ավագ դպրոցում (լիցեյում) ես կարդացել էի Կոմիտասի, Մատենադարանի, Երևանի մասին. Հայաստանը կարծես ժամանակակից արվեստի թանգարան լինի բաց երկնքի տակ: Կարդացել էի, որ հայկական պետությունն առաջին անգամ մասնատվել է 2500 տարի առաջ: Լեհերից դեռևս տասը հարյուրամյակ առաջ հայերը սկսել են գրել սեփական գրերով:

20 տարի անց կարդացի նաև, թե ինչպես է Կապուշչինսկին երևանցիների հետ կանգնել փողոցում ու արտասվել, երբ բուլդոզերները քանդում էին հին շինությունները, իսկ նրանց տեղում այժմ վեր են խոյանում հսկայական պանելային շինությունները:

Կապուշչինսկին շատ է գրել թախծոտ երիտասարդ Տիգրան Մանսուրյանի մասին, ով Դեբյուսի և բարդիների խշշոցն էր լսում, գրել է Ղարաբաղի պատերազմի մասին:

Այսպիսով՝ մինչև Հայաստան գործուղվելս ես տեղեկացված էի այս երկրի մասին: Հայաստան գործուղվելու պայմաններից մեկն էլ հենց դա էր:

Հայաստանում ինձ հիացնում են բնությունը, հուշարձանները, լեռները, արևը, երաժշտությունը, լեզուն, մրգերի ու բանջարեղենի համը:

Լեհերեն եմ սովորեցնում տարբեր տարիքի մարդկանց: Այստեղ մարդիկ տարբեր պատճառներով են լեհերեն սովորում: Ուսանողները լեհերեն ուսումնասիրում են, որովհետև այն ներառված է ուսումնական ծրագրում, ոմանք սովորում են, որովհետև ընկերների, ծնողների լեզուն է, կամ այն երկրի լեզուն է, ուր ցանկանում են մեկնել:

Որպես լեհ և լեհերենի դասախոս շոյված եմ, որ Լեհաստանից այդքան հեռու գտնվող Հայաստանում կան մարդիկ, որոնք ցանկանում և սիրում են լեհերեն սովորել:

Հայաստանում քիչ տեղեր կան, որտեղ եղել եմ միայն մեկ անգամ: Հիմնականում ամեն շաբաթ գնում եմ որևէ կայարան ու այնտեղից մեկնում եմ քաղաքից դուրս: Ամեն անգամ հիանում ու ապշում եմ, որ բավական է մի քանի կիլոմետր հեռանալ քաղաքից և դու արդեն հիանում ես այն եկեղեցով, որը, ասենք, X դարի կառույց է: Հպվում եմ IX դարի խաչքարին, որը մոռացվել է ինչ-որ տեղ, թաղված խոտերի մեջ, նայում եմ ճարտարապետների կողմից հազար տարի առաջ արված մանրանկարչությանը, ընդ որում՝ գտնվում եմ ինչ-որ մի փոքրիկ գյուղում, որը նույնիսկ նկարագրված էլ չի զբոսաշրջիկների համար նախատեսված ուղեցույցում:

Հիացած եմ Թումանյանի գործունեությամբ, սիրում եմ Մինասին: Նրա ծննդավայրում՝ Ջաջուռում, արդեն 5 անգամ եղել եմ: Ամեն քայլափոխին պատմությունն ուղեկցում է քեզ:

Իսկական մշակութային շոկ էր ինձ համար, երբ Երևանում անցկացրած առաջին երեկոներից մեկի ժամանակ լսեցի ոստիկանական«խոսող» մեքենաների ձայնը: Թվում էր՝ ռոբոտների տիեզերական քաղաքում եմ: Հաջորդ անգամ զարմացա, երբ գնելով մեկ գրիչ ու մեկ տետր, պարզեցի, որ դրանք դրված են երեք տարբեր պոլիէթիլենային տոպրակների մեջ: Այսօր այդ ամենն արդեն փոխվում է, և ինձ շատ դուր է գալիս, որ հայերն ավելի ու ավելի շատ են ուշադրություն դարձնում շրջակա միջավայրի խնդիրներին:

Ինձ զարմացրեց զանգը, որը հնչում է համալսարանում: Լեհաստանի բուհերում նման բան չկա, զանգը հնչում է միայն տարրական և միջնակարգ դպրոցներում: Հաջորդ զարմանքս այն էր, որ ուսանողները սև բաճկոններն էին հագնում: Դա մի քանի տարի առաջ էր, քանի որ այսօր ուսանողներն ավելի գունավոր են հագնվում: Ինձ զարմացրեց նաև այն, որ ուսանողների մեծամասնությունը չի կարողանում հեծանիվ վարել: Լեհաստանում չեմ ճանաչում այնպիսի մեկին, ով հեծանիվ վարել չիմանա:

Շատ եմ գնահատում այն մթնոլորտը, որն առկա է Ռուս բանասիրության ֆակուլտետում: Դեկանի, փոխդեկանի, դեկանատի աշխատակիցների, ամբիոնի դասախոսների վերաբերմունքն ուսանողների հանդեպ շատ ջերմ և միաժամանակ բավական պրոֆեսիոնալ է:

Ինձ հաճելիորեն զարմացրեց նաև ուսանողների կրթվածությունն ու նրանց բարությունը: Երբ դասախոսը լսարան է մտնում, նրանք ոտքի են կանգնում, ունեն սովորելու մեծ ցանկություն, դասերի պատրաստ են ներկայանում:

Ինձ համար կարևոր են ճշտապահությունն ու դասաժամին հեռախոսներով չշեղվելու սկզբունքը: Երբ ուսանողները հասկանում են իմ ատելությունը հեռախոսների հանդեպ և ուշացումների նկատմամբ անհանդուրժողականությունը, ամեն ինչ սկսում է շատ ավելի լավ ընթանալ: Ուսանողները գիտեն, որ իմ գլխավոր նպատակը նրանց լեհերեն սովորեցնելն է: Չեմ կարծում, որ նրանցից շատ բան եմ պահանջում:

Չնայած լեհերենը բարդ լեզու է, այնուամենայնիվ հայերենի հնչյունների բազմազանությունն օգնում է իմ ուսանողներին, որպեսզի նրանք ունենան լեհերենի գերազանց արտասանություն: Իրենք էլ ժպիտով են արձագանքում, երբ իմ շուրթերից հայերեն խոսք է հնչում:

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Եռակողմ հուշագիր՝ հանուն արդարադատության համակարգի զարգացման և ամրապնդման

30.05.2025

ԵՊՀ-ում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով աշխատաժողովը

30.05.2025

Նոր լեզու, նոր երկիր, նոր հնարավորություն. օտարերկրյա ուսանողները ավարտեցին ԵՊՀ նախապատրաստական դասընթացները

30.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցութային ընտրություն հայտարարելու մասին

05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am