- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՆՃԱՐՆԵՐ ԵՆՔ, ԲԱՅՑ ԵԹԵ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՁԿԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՏԵՔ ՆՐԱ՝ ԾԱՌ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ, ԱՊԱ ՆԱ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ԿԱՊՐԻ՝ ԻՐԵՆ ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԱՆՀԱՋՈՂԱԿԸ ՀԱՄԱՐԵԼՈՎ. ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ
Փետրվար 12, 2019 | 16:55
Հասարակություն
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՆՃԱՐՆԵՐ ԵՆՔ, ԲԱՅՑ ԵԹԵ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՁԿԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՏԵՔ ՆՐԱ՝ ԾԱՌ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ, ԱՊԱ ՆԱ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ԿԱՊՐԻ՝ ԻՐԵՆ ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԱՆՀԱՋՈՂԱԿԸ ՀԱՄԱՐԵԼՈՎ. ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ
Նոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը մարդկությանը հայտնի է ոչ միայն գիտության մեջ իր մեծագույն նվաճումներով, այլև հրաշալի մեջբերումներով:
https://lifedeeper.ru/ կայքն առանձնացրել է դրանցից 40-ը:
1. Աշխարհում կա երկու անծայրածիր բան՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը, չնայած տիեզերքի մասին ես այնքան էլ վստահ չեմ:
2. Միայն հիմարին է անհրաժեշտ այն կարգը, որ հանճարը գերիշխում է քաոսին:
3. Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի աշխատում: Պրակտիկան այն է, երբ ամեն ինչ աշխատում է, բայց ոչ ոք չգիտի, թե ինչու: Մենք միավորում ենք ինչուները: Մենք համատեղում ենք տեսությունը և պրակտիկան. ոչինչ չի աշխատում, ... և ոչ ոք չգիտի, թե ինչու:
4. Կա ապրելու երկու տարբերակ: Դուք կարող եք ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես ամեն ինչ այս աշխարհում հրաշք է:
5. Կրթվածությունն այն է, ինչ մնում է, երբ մոռանում ես դպրոցում սովորածը:
6. Մենք բոլորս հանճարներ ենք, բայց եթե Դուք պետք է ձկան մասին դատեք նրա՝ ծառ բարձրանալու կարողությամբ, ապա նա ողջ կյանքը կապրի՝ իրեն ամենավերջին անհաջողակը համարելով:
7. Միայն նրանք, ովքեր գնում են անհեթեթ քայլերի, կարող են հասնել անհնարինին:
8. Ես չգիտեմ՝ ինչ զենք կօգտագործեն Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց Չորրորդում կօգտագործեն փայտեր ու քարեր:
9. Երևակայությունն ավելի զորեղ է, քան գիտելիքը: Գիտությունը սահմանափակ է, այնինչ երևակայությունը կարող է նվաճել ամբողջ աշխարհը:
10. Անիմաստ է անընդհատ կատարել նույն բանը՝ ամեն անգամ սպասելով այլ արդյունքի:
11. Դուք երբեք չեք գտնի խնդրի լուծումը, եթե մտածեք այնպես, ինչպես մտածել է ստեղծողը:
12. Յուրաքանչյուր ոք, ով անմիջապես ցանկանում է տեսնել իր աշխատանքի արդյունքը, պետք է կոշկակար դառնա:
13. Բոլորը գիտեն, որ դա անհնար է: Բայց ահա գալիս է այն «անգրագետը», որին դա անհայտ է. հենց նա էլ դառնում է հայտնագործության հեղինակ:
14. Կյանքը նման է հեծանիվի. առաջ գնալու համար պետք է անընդհատ շարժվել:
15. Խելամտությունը, մեկ անգամ ընդլայնվելով, այլևս երբեք չի վերադառնա նախկին չափերին:
16. Ծովային հիվանդություն ինձ մոտ առաջացնում են մարդիկ, ոչ թե ծովերը:
17. Մարդը սկսում է ապրել միայն այն ժամանակ, երբ հաղթահարում է ինքն իրեն:
18. Ձգտիր ոչ թե նրան, որ հասնես հաջողության, այլ նրան, որ կյանքդ իմաստ ունենա:
19. Մաթեմատիկան ինքդ քեզ ճանաչելու միակ կատարյալ եղանակն է:
20. Ինչքան մեծ է իմ փառքը, այնքան շատ եմ ես հիմարություններ խոսում, և դա, անկասկած, ընդհանուր օրենք է:
21. Եթե Դուք ցանկանում եք երջանիկ ապրել, ապա պետք է Ձեզ կապեք նպատակներին, այլ ոչ թե մարդկանց կամ իրերին:
22. Համաշխարհային օրենքները գործում են միայն համաշխարհային օրենքների մասին գրքերում:
23. Զուգադիպությունն այն միջոցներից է, որով Աստված պահպանում է իր անանունությունը:
24. Միակ բանը, որն ինձ խանգարում է սովորել, իմ ստացած կրթությունն է:
25. Ես ապրել եմ երկու պատերազմ՝ Կին և Հիտլեր:
26. Հարց, որն ինձ կանգնեցնում է փակուղու առջև. ե՞ս եմ խելագար, թե՞ ինձ շրջապատողները:
27. Ես երբեք չեմ մտածում ապագայի մասին, առանց դրա էլ այն շատ արագ է գալիս:
28. Ամենահրաշալի բանը, որ մենք զգում ենք, անհնար է բացատրել:
29. Նա, ով երբեք չի սխալվել, չի փորձել ինչ-որ բան անել նորովի:
30. Ես բոլորի հետ խոսում եմ նույն կերպ՝ անկախ այն բանից, թե ով է՝ աղբահան, թե համալսարանի ռեկտոր:
31. Դուք կարծում եք՝ ամեն ինչ այդքան հեշտ է. այո՛, հեշտ է, բայց ոչ այդքան:
32. Բոլոր մարդիկ խաբում են: Բայց դա սարսափելի չէ. մարդիկ չեն լսում միմյանց:
33. Գիտությունը հիանալի է այնքան ժամանակ, քանի դեռ չի դարձել ապրուստի միջոց:
34. Ես հանճար լինելու համար չափազանց խելագար եմ:
35. Պատը ճակատով ջարդելու համար պետք է կամ վազքի մեծ ուժ ունենաս, կամ բազմաթիվ ճակատներ:
36. Եթե Դուք ինչ-որ բան չեք կարողանում բացատրել վեց տարեկան երեխային, ապա Դուք ինքներդ դա չեք հասկանում:
37. Տրամաբանությունը ձեզ A կետից կհասցնի Z կետ, իսկ երևակայությունը կպտտի ամբողջ աշխարհով:
38. Հաղթելու համար նախևառաջ պետք է խաղալ:
39. Երբեք մի՛ հիշեք այն, ինչ կարող եք գտնել գրքերում:
40. Եթե սեղանի անկանոնությունը նշանակում է անկանոնություն գլխում, ապա ի՞նչ է նշանակում դատարկ սեղանը:
Անգին Խաչատրյան