- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՃԻՇՏ ՉԻ ՀԱՍԿԱՑԵԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մայիս 29, 2018 | 19:55
Քաղաքականություն
ԵՊՀ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՃԻՇՏ ՉԻ ՀԱՍԿԱՑԵԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ԵՊՀ ռեստարտի» կեղծ հայտարարությունները, որոնք ստացվել են Գնումների պլանը չհասկանալուց, որտեղ նշվում են գնման ձևը, քանակը՝ մեկ տողով, եթե դա տարվա կտրվածքով է, իսկ բացվածքը երևում է հաշիվ-ապրանքագրերում, որոնք էլ յուրաքանչյուրի մասով ներկայացվում են:
ԵՊՀ անվտանգության ծառայության գնումը կատարվել է մրցույթային կարգով՝ պահպանվելով օրենքով սահմանված դրույթները: Կազմակերպության ընտրությունը կատարվել է ՀՀ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած կազմակերպությանը նախապատվություն տալու սկզբունքով: Հաղթող կազմակերպությունը՝ «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն,ապահովում է ԵՊՀ տարածքների և աշխատակիցների անվտանգությունը՝ 12-ժամյա և 24-ժամյա հերթապահությամբ՝ շուրջ 47 պահակակետ:
Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ սանիտարական մաքրության ծառայության ձեռքբերման գնումը կատարվել է մրցույթային կարգով: Կազմակերպության ընտրությունը կատարվել է ՀՀ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած կազմակերպությանը նախապատվություն տալու սկզբունքով: Արդյունքում պայմանագիր է կնքվել «Կրիստալ Քլինինգ» ՍՊԸ-ի հետ, ով հրավերի՝ տեխնիկական բնութագրով նախատեսված ծառայությունների համար ներկայացրել էր նվազագույն գին և պարտավորվել էր իրականացնել շուրջ 417210 մ2 տարածքի մաքրությունը, ներառյալ 96 սանհանգույցների ամենօրյա մաքրությունը՝ օրը մի քանի անգամ: Ցանկանում ենք շեշտել, որ նշված ահռելի տարածքի մաքրության իրականացումն ապահովում են մեծ թվով աշխատակիցներ, որոնց վճարումը կատարվում է այդ 141.000.000 մլն գումարից, ինչպես նաև մաքրման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը նույնպես կատարվում է սույն պայմանագրից: Ուստի, դիտարկումներ անելուց առաջ խնդրում ենք հաշվի առնել այդ՝ առաջին հայացքից Ձեր կողմից չկարևորված փաստերը:
«ԵՊՀ ռեստարտի» կեղծ հայտարարությունները, որոնք նույնպես ստացվել են Գնումների պլանը չհասկանալուց, որտեղ նշվում են գնման ձևը, քանակը՝ մեկ տողով, եթե դա տարվա կտրվածքով է, իսկ բացվածքը երևում է հաշիվ-ապրանքագրերում, որոնք կից ներկայացվում են:
«ԵՊՀ ռեստարտի» կեղծ հայտարարությունները, որը նույնպես ստացվել է Գնումների պլանը չհասկանալուց, որտեղ նշվում է գնման ձևը, քանակը՝ մեկ տողով, եթե դա տարվա կտրվածքով է, իսկ բացվածքը երևում է հաշիվ-ապրանքագրերում, որը կից ներկայացվում է: