- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵԾ ՀԱՅՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՀԱՅ-ՀՌՈՄԵԱ-ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ». ԲԵԼԳՈՐՈԴՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ
Հունիս 20, 2019 | 19:48
Հասարակություն
«ՄԵԾ ՀԱՅՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՀԱՅ-ՀՌՈՄԵԱ-ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ». ԲԵԼԳՈՐՈԴՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ
Ռուսաստանի Դոնի- Ռոստով քաղաքում օրեր առաջ լույս է տեսել ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանի հեղինակած «Մեծ Հայքի մայրաքաղաք Տիգրանակերտը հայ-հռոմեա-առաջավորասիական միջպետական փոխհարաբերությունների կոնտեքստում» գիրքը՝ նվիրված ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի հիշատակին:
Հեղինակի խոսքով, գրքի մտահղացումը ծնվել էր դեռ ասպիրանտուրայում սովորելու տարիներին. «Իմ գիտական ղեկավար Գագիկ Սարգսյանն առաջարկեց թեկնածուական ատենախոսությունում ավելի մանրամասն ուսումնասիրել և ներկայացնել Տիգրանակերտի հին հունարեն արձանագրությունը»:
Դոցենտը խոստովանում է, որ այդ տարիներին սկսնակ լինելու պատճառով կարողացել է գրել ընդամենը 10 էջ, բայց այժմ մի ողջ մենագրություն է նվիրում նշված արձանագրությանը:
«Գրքում ներկայացված են մինչև քրիստոնեության ընդունումը՝ 296-301 թթ., հայ-հռոմեա-առաջավորասիական միջպետական փոխհարաբերությունները»,- տեղեկացրեց Հ. Հարությունյանը:
Վերջինս ուսումնասիրել է հունարեն արձանագրությունը, որի թարգմանության հարցում օգնել է Մատենադարանի գիտաշխատող բ.գ.դ. Գոհար Մուրադյանը:
Հ. Հարությունյանի համոզմամբ, այս գրքում բարձրաձայնված հարցերն արդիական են, որտեղ ներգրավված են նաև հայ հասարակության, միջպետական փոխհարաբերությունների մասին տեղեկություններ:
Նշենք նաև, որ գիրքը հասանելի է ՀՀ գրադարաններում, շուտով նաև՝ ԵՊՀ գրադարանում: