- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հունիս 04, 2019 | 17:20
Կրթություն
«ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2018-19 ուստարվա շրջանավարտներին այսօր հանդիսավոր արարողությամբ հանձնվեցին դիպլոմները:
Շրջանավարտներին ողջունեց ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը. «Բացառիկ մի իրավիճակ է. ունենք երեք սփյուռքահայ շրջանավարտ, և նրանց ներկայությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրում վկայում է այն իրողության մասին, որ այս ծրագիրն արդիական է, գրավիչ անգամ նրանց համար, ովքեր ճանապարհ են անցել և կայացել հայրենիքից հեռու, բայց որոշել են վերադառնալ և հայոց Մայր բուհում մասնագիտական կրթություն ստանալ»:
Շրջանավարտ, լրագրող, ժողովրդական դիվանագետ Րաֆֆի Հերմոն Արաքսը, ներկաներին պատմելով իր լրագրողական փորձառնության մասին, վերհիշեց ուսումնառության ընթացքում տպավորված պահերը՝ շնորհակալական խոսք հղելով դասախոսներին և դեկան Նաղաշ Մարտիրոսյանին:
Երախտիքի խոսքով հանդես եկան նաև շրջանավարտներ Սիլվա Կարավարդանյանը և Բեատրիս Փանոսյանը:
ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ այս կուրսում սովորում էին ուսանողներ ինչպես Սփյուռքից, այնպես էլ Արցախից և Հայաստանից:
Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը ևս միացավ շնորհավորանքներին՝ մաղթելով նոր հաջողություններ ու բարի երթ:
Ելույթներին հաջորդեց դիպլոմների հանձնման արարողությունը:
Մարի Ռաֆյան