- Գլխավոր
- Նորություններ
- ԱԻՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Մայիս 24, 2019 | 16:26
Կրթություն
ԱԻՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային հերթական ուսումնավարժանքը, որն այս տարի նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
Այսօրինակ ուսումնավարժանքների նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները:
Կիսամյակային ուսումնավարժանքի ծրագիրը Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասապրոցեսի բաղկացուցիչ մասն է, որի ընթացքում ուսանողները գործում են՝ ըստ «բեմադրված սցենարի»:
Ուսումնավարժանքին ներկա էին ոչ միայն Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոսները և ուսանողները, այլև ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը , ԱԻ նախարարության և Երևանի փրկարարական վարչության համապատասխան ստորաբաժանումների հրշեջ-փրկարարները:
Վարժանքը մեկնարկեց տագնապային ազդանշանով: Լսարանում և շենքի կտուրում բռնկված հրդեհը փորձել էին հանգցնել սեփական ուժերով, բայց չէր ստացվել, և վարժանքի մասնակիցները ստիպված էին ուսանողներին ու դասախոսներին տարհանել: Ըստ սցենարի՝ տարհանման ընթացքում ոմանք ստացել էին վնասվածքներ՝ այրվածքներ, կոտրվածքներ և այլն:
Սցենարի գլխավոր հերոսներն Իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն էին:
Այս անգամ տուժածներին օգնության էին հասել ոչ միայն ուսանողները, այլև դեպքի վայր ժամանած հրշեջ մեքենաները և ԱԻՆ փրկարարները:
Մանրամասն ներկայացնելով արտակարգ իրավիճակներում տարհանման կարգն ու ցույց տալով առաջին բուժօգնությունը՝ ուսանողները դարձան «բեմադրված սցենարի» գլխավոր հերոսները:
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ամբիոնի վարիչ Սարգիս Մանուկյանը վստահեցրեց, որ տարեցտարի ավելանում է ուսանողների ներգրավվածությունն ուսումնավարժանքներին:
«Ես վստահ եմ, որ տարվա ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքներն այժմ նրանք հմտորեն կիրառելու են» ,- նշեց ամբիոնի վարիչը:
Իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Վազգեն Մկրտչյանին, ըստ սցենարի, տրված էր հետախույզի դերը: Լավագույն կատարելով իր առաքելությունը՝ Վազգենին հաջողվեց գտնել և դուրս բերել տուժածներին:
Նրա խոսքով, նմանաբնույթ ուսումնավարժանքները հնարավորություն են ընձեռնում ուսանողներին կիրառելու տեսական գիտելիքները:
Անգին Խաչատրյան