- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ՝ «ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՔՎԱՆՏԱՅԻՆ ԲԱՐԴ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԲԱԶՄԱՄԱՍՆԻԿԱՅԻՆ ՖԻԶԻԿԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ» ԽՈՐԱԳՐՈՎ
Հունիս 05, 2019 | 10:59
Գիտություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ՝ «ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՔՎԱՆՏԱՅԻՆ ԲԱՐԴ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԲԱԶՄԱՄԱՍՆԻԿԱՅԻՆ ՖԻԶԻԿԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ» ԽՈՐԱԳՐՈՎ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հունիսի 3-ից 7-ն անցկացվում է միջազգային գիտաժողով՝ նվիրված ֆիզիկային:
Այսօր գիտաժողովին ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որը ողջունեց գիտնականներին և նշեց կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու գիտությանը:
«Վստահ եմ, որ Հայաստանում, բացի գիտական և ակադեմիական քննարկումներից, նաև լավ ժամանակ եք անցկացրել: Հայաստանը միշտ եղել է, կա և կմնա հյուրընկալ: Մենք մշտապես պատրաստ ենք ընդունել Հայաստանի Հանրապետությունում այնպիսի հայտնի գիտնականների, ինչպիսիք այստեղ են հավաքվել»,- ասաց նախարարը:
Նշենք, որ ծրագիրը կազմակերպել է Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը («ICTP»), իսկ Հայաստանում կազմակերպիչն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան է:
Ծրագիրը երկշաբաթյա է: Առաջին շաբաթում տեղի են ունեցել դասախոսություններ, ապա մեկնարկել է քառօրյա գիտաժողովը: Աշխարհի մի շարք երկրներից ԵՊՀ-ում են հավաքվել տարբեր գիտնականներ՝ մասնակցելու միջոցառմանը:
Մարի Ռաֆյան