- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Հունիս 18, 2019 | 14:53
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ որպես հրավիրյալ դասախոս, հունիսի 14-ին Թբիլիսիի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ:
«Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» թեմայով դասախոսությունը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Թբիլիսիի պետական համալսարանի նախաձեռնությամբ:
Դասախոսությանը ներկա են եղել Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ:
Մեզ հետ զրույցում Անահիտ Մանասյանն ասաց, որ հանդիպման ընթացքում ծավալվել է հետաքրքիր քննարկում սահմանադրական կայունության, զարգացումների, սահմանադրական կայունության և քաղաքականության, ժամանակի ու սահմանադրական կայունության միջև կապի, սահմանադրական զարգացումների սահմանադրականության, սահմանադրական զարգացումների եղանակների արդյունավետ համադրման և իրացման, ինչպես նաև այլ հարցադրումների վերաբերյալ:
Նրա հավաստմամբ, քննարկվել են նաև ԵՊՀ-ի և Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու քայլեր:
Պատրաստեց Քնար Միսակյանը