- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ՝ «SPSS ՓԱԹԵԹԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Հունիս 19, 2019 | 13:29
Կրթություն
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ՝ «SPSS ՓԱԹԵԹԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը «Data Science for Business» մագիստրոսական ծրագրի հետ շարունակում է իրականացնել ծրագրային դասընթացներ, որոնցից հերթականի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Հունիսի 18-ին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում «Data Science for Business» մագիստրոսական ծրագրի «SPSS փաթեթի հիմունքները» դասընթացի մասնակցները ստացան իրենց հավաստագրերը։
Մագիստրոսական ծրագրի «SPSS փաթեթի հիմունքները» դասընթացին մասնակցում էին չորս տասնյակից ավելի ուսանողներ, ասպիրանտներ և դասախոսներ, որոնք մասնագետի օգնությամբ կարճ ժամանակահատվածում հիմնարար գիտելիքներ ստացան «SPSS» փաթեթի վերաբերյալ, ծանոթացան վերջինիս պարզ, բայց մեծ կիրառություն ունեցող վիճակագրական մեթոդների օգտագործմանը:
Կազմակերպիչները նշում են, որ դասընթացի կարևորագույն մաս են կազմել գործնական և ինքնուրույն աշխատանքները, որոնք կատարվել են իրական տվյալների բազայի հիման վրա:
«Այս կարճ դասընթացի ընթացքում մենք մասնակիցներին ենք ներկայացնում տվյալների հավաքագրման, մոդելների կառուցման և ստացված արդյունքների վերլուծության մեթոդները»,- ասաց պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը։
Նշենք, որ դասընթացները շարունակական են լինելու: Մանրամասն տեղեկություններ իմանալու համար կարող եք հետևել դասընթացի ֆեյսբուքյան էջին։