- Գլխավոր
- Նորություններ
- «ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 19, 2018 | 17:15
Հասարակություն
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում «Մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» առարկայի շրջանակում այսօր տեղի ունեցավ դասախոսություն- քննարկում:
Քննարկման սկզբում Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիանա Մկրտչյանը ողջունեց հյուրերին, իսկ հանդիպմանը ներկա ուսանողներին շնորհավորեց Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Դասախոսությամբ հանդես եկան ՄԱԿ ՓՀԳ իրավաբանական բաժնի աշխատակից Նաիրա Մարությանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը:
ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի աշխատակից Նաիրա Մարությանն անդրադարձավ փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ նշելով, որ կազմակերպության գլխավոր առաքելությունն է զբաղվել փախստականների հարցերով:
Փորձագետը տեսապատկերի միջոցով ներկայացրեց փախստականների իրավունքները, պարտավորությունները, իրավական կարգավիճակը, սոցիալական ապահովությունը և այլն, ինչպես նաև անդրադարձավ ամենաշատ փախստականներ ընդունող հիմնական երկրներին՝ Թուրքիային, Պակիստանին, Լիբանանին ու Իրանին:
Փորձագետը դասախոսության ընթացքում խոսեց նաև փախստականների առաջնահերթ խնդիրների մասին, հարցուպատասխանի ձևաչափով պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
«Պետությունների միասնականության և համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել փախստականների խնդիրների լուծմանը»,- հավաստիացրեց նա:
Նշելով, որ տեղահանված անձանց թիվը շարունակում է աճել, Նաիրա Մարությանը ընդգծեց, որ ՄԱԿ ՓԳՀ կազմակերպության նպատակը փախստականներին աջակցելն է. «Փախստականի համար պատասխանատվություն կրողը հյուրընկալած երկիրն է, իսկ մեր կազմակերպության դերն աջակցելն է»:
Սերգեյ Ղազինյանն ուսանողներին ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու իրավասությունները, աշխատանքի հիմնական սկզբունքները, ուղղությունները, գործունեության երաշխքիները, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքը փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: