- Գլխավոր
- Նորություններ
- «#ԳԻՐՔԸՆԴԳԻՐՔ»՝ ԳԻՐՔ ԳՐՔԻ ԴԻՄԱՑ
Փետրվար 19, 2019 | 16:51
Ուսանողական
«#ԳԻՐՔԸՆԴԳԻՐՔ»՝ ԳԻՐՔ ԳՐՔԻ ԴԻՄԱՑ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհուրդն այսօր կազմակերպել էին գրքի փոխանակման ցերեկույթ, որը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։
Մեզ հետ զրույցում Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սիրանույշ Բաղումյանն ասաց, որ արդեն երկու օր է ֆակուլտետում տեղադրված է դասախոսների և ուսանողների անվանաթղթերով արկղ, որտեղից նրանք տեղեկացել են, թե ում պետք է նվիրեն իրենց նախընտրած գիրքը։
«Գրքերի նմանօրինակ փոխանակումն արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է Պատմության ֆակուլտետում։ Իմ կարծիքով, այն ամենամեծ միջոցառումն է, որը համատեղ անցկացնում են այդ ուսանողական կառույցները»:
Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սիրանույշ Բաղումյանը նախ ողջունեց ներկաներին, ապա բոլորից շնորհակալություն հայտնեց «#Գիրքընդգիրք» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար։ Ցերեկույթի ընթացքում ուսանողները փոխանակվեցին գրքերով ու երկու նախադասությամբ պատմեցին, թե միմյանց նվիրելու համար ինչ գիրք են ընտրել։
Միջոցառումը եզրափակվեց Հովհաննես Թումանյանի մասին պատմող կենսագրական փոքրիկ ֆիլմի ցուցադրությամբ։ Վերջում ուսանողները հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։
Նշենք, որ նախաձեռնությանը մասնակցում էին ուսանողներ ինչպես Պատմության, այնպես էլ Տնտեսագիտության և կառավարման ու Աստվածաբանության ֆակուլտետներից։
Մարինե Առաքելյան