Ապրիլ 04, 2019 | 16:26
Մշակույթ
Միջոցառումը նախաձեռնել էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի պատասխանատու Վիկտորյա Խաչատրյանը:
Ներկաների թվում էին Քիմիայի ֆակուլտետի դասախոսներ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից ուսանողներ և հյուրեր:
Քիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Միքայելյանի խոսքով, այս միջոցառումը ևս մեկ առիթ էր կանանց օրը տոն դարձնելու համար:
Միջոցառմանը հանդես եկան ոչ միայն Քիմիայի ֆակուլտետի ուսանողները, այլև Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները:
Բեմում հնչեցին տարբեր ժանրերի երգեր, ինչպես նաև մասնակիցները հանդես եկան ժողովրդական պարերով: