- Գլխավոր
- Նորություններ
- 1512-1513 ԹԹ. ՀԱՅԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԻՆԳ ԳՐՔԵՐԸ
Մարտ 04, 2019 | 13:12
Գիտություն
1512-1513 ԹԹ. ՀԱՅԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԻՆԳ ԳՐՔԵՐԸ
Հայերեն հրատարակված առաջին գիրքը հայտնի «Ուրբաթագիրքն» է: Բացի այս գրքից՝ հայտնի են 1512-1513 թթ. հրատարակված ևս չորս գրքեր՝ «Պարզատումարը», «Պատարագաթերթը», «Ախթարկը» և «Տաղարանը»:
Այս մասին տեղեկացնում է https://vstrokax.net-ը կայքը:
1. Հայերեն առաջին գիրք հրատարակողը Հակոբ անունով հոգևորական է եղել: Հակոբ անվանը հետագայում ավելացվել է «Մեղապարտ» մականունը՝ համաձայն իր կողմից թողած արձանագրության:
Մեղապարտի կողմից հրատարակված առաջին գիրքը կոչվում է «Ուրբաթագիրք», որը տպագրվել է 1512 թ. Վենետիկում: Այդ ժամանակ Իտալիայում արդեն գործում էր հայկական համայնքը:
1512 թվականն ընդունված է համարել հայերեն գրքերի տպագրության սկիզբը:
«Ուրբաթագիրքը» գրված է գրաբարով, բաղկացած է աղոթքներից և հիվանդությունները բուժելու մեթոդներից, գրքում ներառված են նաև երկար մեջբերումներ «Նարեկ»-ից, որն իրավամբ համարվում է Սուրբ Գրիգոր Նարեկացու (951-1003 թթ.) ստեղծագործության գլուխգործոցը:
Գրքում կան չորս պատկերներ: Էջերը պարունակում են վերնագրեր՝ զարդարված նախշազարդ շրջանակներով: Տեքստը գրված է երկու գույնով՝ սև և կարմիր:
Կարմիրով գրված են գրքի սկիզբը և որոշ հատվածներ:
2. «Պարզատումար»
Հայ Աստվածահաճո օրացույց է, «Ուրբաթագրքից» հետո հայերեն տպագրված երկրորդ գիրքը:
Այս գիրքը նույնպես, ինչպես նախորդը, գրված է գրաբար, ներառում է սրբերի կյանքի մասին համառոտ նկարագրություն: Գիրքը կարդում են այն օրերին, երբ եկեղեցին նշում է այս կամ այն սրբի հիշատակը:
Էջերը պարունակում են վերնագրեր՝ շրջանակներով սահմանափակված:
Օգտագործված է 16 շրջանակ (8 շրջանակ, որոնցից յուրաքանչյուրը՝ 2 տարբեր ոճով):
Նույնատիպ շրջանակներ՝ փոքր-ինչ վերափոխված, օգտագործվել են «Պատարագաթերթ» գրքում՝ նույնպես տպագրված Հակոբ Մեղապարտի կողմից:
Տեքստը զարդարված է երկու դեկորատիվ տառերով, որից մեկը կարմիր է, մյուսը՝ սև:
Գրքի վերջում առկա է հրատարակչության նշան:
3. «Պատարագաթերթ»
Աստծո երկրպագության արարողակարգ է Հայ Առաքելական եկեղեցում:
Սուրբ տառերը գրվել են 1513 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ձեռքով.
«Ով կարդա, թող խնդրի Աստծուն ներել իմ բոլոր մեղքերը»:
4. «Ախթարկ»
Աստղագուշական գիտական ակնարկների, հոդվածների ժողովածու է, որը ներառում է բժշկության մասին տեղեկություններ:
5. «Տաղարան»
Երգերի ժողովածու է հոգու և մարմնի համար: Միջին դարերում հայ հեղինակների՝ Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Մկրտիչ Նաղաշի, Հովհաննես Թլկուրանցու և այլոց կողմից գրված գործերի հավաքածու է:
Գիրքը գրաբարով է: Էջերը պարունակում են վերնագրեր՝ շրջանակներով շրջապատված:
Շատ թերթեր ունեն զարդարված դեկորատիվ տառեր: Տեքստը, ինչպես նախորդներում, տպագրված է երկու գույնով՝ կարմիր և սև:
Գրքի վերջում կա հրատարակչության խաչաձև նշան՝ դրված Հակոբ Մեղապարտի կողմից ՝ D. I> Z. A:
Վերոնշյալը ճշգրիտ բացատրություն չունի: Առավել տարածված է Կ. Բասմաջյանի տարբերակը, ըստ որի՝ Dei Sevrus - ստրուկ Աստծու, Iakobus - Հակոբ, Zanni Cani (յան), armenius - հայ:
Անգին Խաչատրյան