- Գլխավոր
- Նորություններ
- «ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է». ԵՊՀ ՄԱՆԿԱՎԱՐԺՈԻԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Սեպտեմբեր 01, 2021 | 16:40
Հասարակություն
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է». ԵՊՀ ՄԱՆԿԱՎԱՐԺՈԻԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Այսօր՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում մեկնարկեց ուսումնական տարին: Կենտրոնն իր դռները բացեց բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» և մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրերի առաջինկուրսեցիների առջև:
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում առաջինկուրսեցիներին դիմավորեցին կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Հանդիպմանը, որը կազմակերպվել էր հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ, Նազիկ Հարությունյանը շնորհավորեց ուսանողներին ԵՊՀ ընդունվելու և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, ապա առաջին կուրսի ուսանողներին ծանոթացրեց ուսումնական գործընթացին և կրթական ծրագրերին, խոսեց կրեդիտային համակարգի, ուսումնառության համար անհրաժեշտ պայմանների, սովորողների իրավունքների և պարտականությունների մասին:
Նազիկ Հարությունյանն առաջինկուրսեցիներին հորդորեց հնարավորինս ակտիվ լինել և ներգրավվել առաջիկայում կենտրոնում նախատեսվող ուսումնական, գիտական և մշակութային միջոցառումներին: Նա բարի երթ մաղթեց առաջինկուրսեցիներին ԵՊՀ-ում իրենց ուսումնառության գործում և ցանկացավ մեծ հաջողություններ:
Հանդիպման ժամանակ ուսանողները հղեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ և ամբողջական պատասխաններ: Այնուհետև ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՄԿԶԿ ՈՒԽ նախագահ Քրիստինե Շահվերդյանը և կենտրոնի ՈՒԳԸ քարտուղար Մարգարիտա Ոսկանյանը՝ նշելով, որ ուսանողական այս երկու կառույցներում ներգրավված լինելը կօգնի արդյունավետ և բուռն ուսանողական առօրյա ունենալու հարցում:
Հանդիպման ավարտին առաջինկուրսեցիներն իրենց կուրսղեկի՝ դոցենտ Մ. Ավետիսյանի և կենտրոնի ՈՒԽ և ՈՒԳԸ անդամների ուղեկցությամբ այցելեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ տեղում ծանոթանալու ԵՊՀ կառուցվածքին: Այցի ընթացքում նրանք եղան նաև ԵՊՀ գրադարանում ու ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնում:
Պատրաստեց Քնար Միսակյանը