- Գլխավոր
- Նորություններ
- ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 2019 Թ. ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՄԱՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
Հունիս 20, 2019 | 19:23
Հասարակություն
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 2019 Թ. ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՄԱՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
«Հրապարակ» օրաթերթը 2019 թ. հունիսի 20-ի համարում, հղում կատարելով «համալսարանական աղբյուրներին», անդրադարձել է Երևանի պետական համալսարանի աշխատողներին տրամադրվող առողջության ապահովագրության գործընթացին:
Հոդվածում բարձրացված հարցի կապակցությամբ, հարկ ենք համարում հանրությանը ներկայացնել նախորդող տարում և ընթացիկ տարում անցկացված մրցույթների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
2018 թ. ապրիլի 19-ին Երևանի պետական համալսարանի կողմից իր աշխատողների համար առողջության ապահովագրության ծառայություններ ձեռքբերելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը՝ 12 ամսվա ապահովագրության համար 140 700 000 ՀՀ դրամ գնառաջարկով:
2019 թ. մայիսի 10-ին Երևանի պետական համալսարանի կողմից հայտարարված առողջության ապահովագրության ծառայություններ ձեռքբերելու մրցույթին մասնակցել են թվով 5 ապահովագրական ընկերություններ: Հայտ ներկայացրած ընկերություններից 8 ամսվա համար նվազագույն գնառաջարկ (57 500 000 ՀՀ դրամ) ներկայացրել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որը ճանաչվել է մրցույթի հաղթող և նրա հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:
Մրցույթն իրականացվել է օրենքով սահմանված պահանջների ու ընթացակարգերի պահպանմամբ, և ներկայումս նշված ընկերությունը պատշաճ կարգով իրականացնում է պայմանագրից բխող իր պարտականությունները:
Երևանի պետական համալսարան