- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՔՐԻՍՏԻՆ ՊՇԻԽՀՈԼՑԸ
Ապրիլ 29, 2019 | 16:55
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՔՐԻՍՏԻՆ ՊՇԻԽՀՈԼՑԸ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագիտության բաժինն այսօր կազմակերպել էր «Աղետ և Շոա. պատմական զարգացումները համեմատության մեջ» թեմայով բաց դասախոսություն:
Դասախոսությունը կարդաց Քրիստին Պշիխհոլցը, որն աշխատում է «Lepsiushaus»-ում (Յոհաննես Լեփսիուսի տունը, որն 2011 թվականից նաև ցեղասպանությունների գիտահետազոտական կենտրոն է) և դասավանդում Պոտսդամի համալսարանի ռազմական պատմության ամբիոնում:
Նա ուսումնասիրում է էթնիկ բռնությունների նկատմամբ գերմանական ընկալումներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: «Lepsiushaus»-ի գիտական ղեկավար, պատմաբան Ռոլֆ Հոսֆելդի հետ խմբագրել է «Գերմանական ռեյխը և հայերի ցեղասպանությունը» հատորը:
Շոա բառը եբրայերենից թարգմանաբար նշանակում է աղետ, կործանում: Հրեաներն այս բառն օգտագործում են՝ նկարագրելու հրեա ժողովրդի՝ որպես էթնոսի ոչնչացմանն ուղղված նացիստների գործողությունները:
Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Սուրեն Մանուկյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձավ դասախոսության թեմային՝ Հայերի ցեղասպանության և Հոլոքոստի պատմական զարգացումների համեմատությանը:
Քրիստին Պշիխհոլցը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, ասաց, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում: Նա անդրադարձավ քաղաքական և հասարակական այն հանգամանքներին, որոնք նախորդել են երկու համաշխարհային պատերազմներին:
Քրիստին Պշիխհոլցը խոսեց նաև ցեղասպանագիտության ազդեցությունների մասին:
Քննարկման ժամանակ Քրիստին Պշիխհոլցը նշեց, որ հայերի ցեղասպանությունը, կարելի է ասել, որ ընդունված և ճանաչված է գիտական-ակադեմիական շրջանակներում, և ժխտողականությունը հեռու է այդ ոլորտներից և ցածր մակարդակի վրա է գտնվում, ուստի անգամ արժանի չէ լուրջ ուշադրության:
Դասախոսության և քննարկման ամբողջական տարբերակը հասանելի է ստորև: