- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՊՀ) ԵՐԿՐՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Նոյեմբեր 17, 2021 | 16:22
Գիտություն
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՊՀ) ԵՐԿՐՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Հոկտեմբերին Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվել է ավանդական դարձած «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների լեզվական քաղաքականությունը» խորագրով II միջազգային կոնգրեսը։
Կոնգրեսը համախմբել էր մոտ 150 գիտնական-լեզվաբանի, ինչպես նաև հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների՝ հոգեբաններ, թատերագետներ, ռեժիսորներ, իրավաբաններ, պատմաբաններ, քաղաքագետներ և քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Ադրբեջանից (հեռավար), Բելառուսից, Վրաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից։
Երեք օր տևած կոնգրեսի ժամանակ մասնակիցները քննարկել են հետխորհրդային տարածքում լեզվական քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցեր։
Հայաստանը, ի թիվս գիտական մյուս հաստատությունների ներկայացուցիչների, ներկայացրել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանը և Ռուս բանասիրության ֆակուլտետի ասիստենտ, բ.գ.թ. Կարինա Հովհաննիսյանը։
Հայկական պատվիրակությունը ղեկավարել է Ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ., Ռուսագետների հայկական ասոցիացիայի նախագահ Լիաննա Մաթևոսյանը:
«Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների լեզվական քաղաքականությունը» II միջազգային կոնգրեսի արդյունքում արդեն հրատարակվել է ժողովածու, որը ներառում է ԱՊՀ կազմի մեջ մտնող բազմալեզու պետություններում առկա լեզվական իրավիճակի վերաբերյալ ռուսագետների և մյուս մասնագետների ելույթների հիմնական թեզիսները։