- Գլխավոր
- Նորություններ
- ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն
Մարտ 07, 2019 | 15:32
Մշակույթ
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդն այսօր կազմակերպել էր ռուսական ազգային «Մասլենիցա»-ն, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ թե՛ Ռուս բանասիրության, թե՛ մյուս ֆակուլտետներից:
Միջոցառման ընթացքում ֆակուլտետի հյուրերը համտեսեցին ավանդական բլիթներ ու այլ քաղցրեղեն, տարբեր տեսակի թեյեր։ Կազմակերպիչները հյուրասիրությամբ շրջեցին նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում՝ համալսարանականներին ևս անմասն չթողնելով։
Տոնը, ինչպես անցած տարիներին, այս տարի ևս ուղեկցվեց ռուսական պարերով ու երգերով։
Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Վարսենիկ Օհանյանն ասաց, որ այս տոնը ոչ միայն գարունն ուրախ դիմավորելու համար է, այլև լավ առիթ է մյուս ֆակուլտետների ուսանողներին նույնպես ռուսական ավանդական տոներին ծանոթացնելու համար։
Միջոցառմանը ներկա ուսանողները տպավորված էին և նշում էին, որ տոնը միշտ էլ անցկացվում է բարձր մակարդակով:
Մարինա Առաքելյան