- Գլխավոր
- Նորություններ
- ՍԱՐԱՏՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մայիս 03, 2019 | 12:56
Քաղաքականություն
ՍԱՐԱՏՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հյուրընկալեց Ն. Գ. Չերնիշևսկու անվան Սարատովի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Չումաչենկոյին:
Հանդիպմանը ներկա էր Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
Երևանի պետական համալսարանը պայմանագրեր և համաձայնագրեր ունի աշխարհի շուրջ 50 երկրների 200 համալսարանների, հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ:
Շնորհիվ այդ համագործակցությունների՝ իրականացվում են համալսարանի դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի կազմակերպում, գիտական և ուսումնական համատեղ միջոցառումների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների և գիտակրթական ցուցահանդեսների անցկացում, գրականության փոխանակում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համալսարանների գործունեությանը, խոսեցին կրթության ոլորտում առկա խնդիրների մասին:
ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը հյուրին ներկայացրեց ԵՊՀ Ճշգրիտ և բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետների պատմությունը, գործունեությունը, ձեռքբերումները, ինչպես նաև ընդգծեց համալսարանում առկա խնդիրները:
Սարատովի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Չումաչենկոն կարևորեց համալսարանների միջև դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի կազմակերպումը և նշեց, որ համագործակցությունը զարգացնելը հույժ կարևոր և առաջնային է:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ի և Ն. Գ. Չերնիշեվսկու անվան Սարատովի պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի արդյունքում վերոնշյալ համալսարանից ԵՊՀ-ում սովորում է 9 ուսանող:
Անգին Խաչատրյան