- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՌԱԴԻՈԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՏԻԵԶԵՐՔԻ ԽՈՐՔԻՑ
Հունվար 10, 2019 | 15:20
Գիտություն
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՌԱԴԻՈԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՏԻԵԶԵՐՔԻ ԽՈՐՔԻՑ
Աստղագետները բացահայտել են առեղծվածային ազդանշանների մանրամասներ, որոնք արձանագրվել են Կանադայում:
Ռադիոալիքների բռնկումների ճշգրիտ բնույթն ու ծագումը դեռևս անհայտ են:
Արագ ռադիո-բռնկումները (FRBs) ռադիոալիքների կարճ առկայծումներ են, որոնք տիեզերքում անհայտ տեղորոշում ունեն: Գիտնականներն արձանագրել են երկրորդ կրկնվող բռնկումները: 13 արագ ռադիո-բռնկումները և 6 կրկնվողները, ենթադրվում է, եկել են մոտավորապես 1,5 միլիոն լուսային տարի հեռու գտնվող նույն աղբյուրից:
«Իմանալով երկրորդի մասին՝ ենթադրվում է, որ այնտեղ կարող են ավելի շատ լինել,- ասում է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի աստղագետ Ինգրիդ Սթեյրսը:- Եթե կրկնություններն ավելի շատ լինեն, և ավելի շատ աղբյուրներ հասանելի լինեն ուսումնասիրության համար, ապա մենք կկարողանանք հասկանալ տիեզերական այդ հանելուկը. որտեղից են դրանք, և որն է դրանց առաջացման պատճառը»:
«CHIME» (Canadian Hydrogen Intensity Mapping Experiment) աստղադիտարանը, որտեղ հայտնաբերել են արագ ռադիո-բռնկումները, գտնվում է Բրիտանական Կոլումբիայի Օկանագան հովտում: Այն բաղկացած է 100 մետր երկարություն ունեցող կիսագլանաձև ալեհավաքներից, որոնք ամեն օր սկանավորում են ամբողջ հյուսիսային երկինքը:
Հետազոտությունը հրապարակվել է «Nature» ամսագրում:
«Մենք հայտնաբերել ենք, որ երկրորդ կրկնվողը և դրա հատկությունները շատ նման են առաջին կրկնվողին,- ասել է Կանադայի Մքգիլ համալսարանի գիտնական Շրիհարշ Թենդուլկարը,- այն ավելի շատ տեղեկություն է մեզ տալիս կրկնվողների հատկությունների մասին՝ որպես պոպուլյացիա»:
Փաստը, որը «CHIME»-ի սարքավորումը գտել է երկրորդ կրկնվող արագ ռադիո-բռնկումը, գիտնականների մոտ առաջացրել է թեզիս, թե ապագայում կրկնվող բռնկումների աղբյուրների պոպուլյացիան կհայտնաբերվի:
Քնար Միսակյան