Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «#ԵՍ_ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ_ԵՄ». ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՊՀ ԲԱԿՈՒՄ
Փետրվար 26, 2019 | 17:53
Հասարակություն

«#ԵՍ_ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ_ԵՄ». ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՊՀ ԲԱԿՈՒՄ

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր բողոքի ցույցի էին իրականացնում ԵՊՀ մի շարք դասախոսներ, աշխատակիցներ, նախկին ու ներկա ուսանողներ, Մայր բուհի ճակատագրով մտահոգ մարդիկ:
Protests-against-snapped-session-of-Board-of-trustees

Նախորդ օրը PR մասնագետ, քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարել էր, որ դադարեցնում է ԵՊՀ-ի հետ իր համագործակցությունը, որպեսզի չմեղադրվի կողմնապահության մեջ: Նա կոչ արեց բոլոր մտահոգ մարդկանց հավաքվել համալսարանի բակում՝ հասկանալու, թե ինչու է հրավիրվել Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ: Ըստ նրա՝ խորհրդի անդամների վրա ճնշումներ են գործադրվել, ինչի արդյունքում նրանք փոխել են իրենց՝ նախկինում կայացրած որոշումը և այժմ անվստահություն են հայտնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստում բավարար է գնահատվել 2017-2018 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը:

Լրագրողների հետ զրույցում Նարեկ Մալյանը նշեց, որ այսօրվա հավաքը նպատակ ունի մի վայրում հավաքել ԵՊՀ-ի խնդրով անհանգստացած մարդկանց:

«Դուք երևի տեղյակ եք, որ ֆեյսբուքում տարածվում են «#ես_համալսարանական_եմ» հեշթեգով գրառումները, որոնց շուրջ հավաքվում են Երևանի պետական համալսարանի ճակատագրով մտահոգ մարդիկ»,- ասաց նա:

«Ուղղակի աղաղակող ապօրինությունների շարք է սկսվել մեր Մայր բուհի նկատմամբ: Դրանց մանրամասն կանդրադառնան իրավաբանները, ես ուղղակի նշեմ մի քանիսը: Այն մարդը, որ հայտարարում էր՝ ԵՊՀ-ում կոռուպցիա և չարաշահումներ կան, մեծ թվեր էր նշում, այսօր տեղեկություն տարածվեց, որ նրան՝ մեկ այլ կոռուպցիոն սկանդալով ԱԱԾ-ն ձերբակալել է», - հավելեց նա:

Անդրադառնալով բուհի խորհրդի նոր կազմի՝ հունվարին հաշվետվությունը հաստատելուն, Նարեկ Մալյանն ասում է. «Նոր Հայաստանի նոր խորհրդի կազմը նախաձեռնել է խորհրդի նիստ, որտեղ ընդգրկել է ռեկտորի պաշտոնանկության հարցը: Անկեղծ ասեմ՝ ԵՊՀ ռեկտորի ապագայով առանձնապես մտահոգված չեմ, խնդիրը ռեկտորը չէ: Այստեղ հավաքված մարդիկ անգամ դեմ են եղել նրան ռեկտորի ընտրությունների ժամանակ: Այստեղ հարցն այն է, որ տեղի են ունենում մութ, հապշտապ գործողություններ, որոնց ապագան ու կանխատեսելիությունը շատ անորոշ են: Փորձ է արվում խաղասեղանին դնել մեր միակ Մայր բուհի ձեռքբերումները»:

Նա նշեց, որ սուբյեկտիվության մեջ չմեղադրվելու համար դադարեցրել է ԵՊՀ-ի հետ համագործակցությունը, որ չստացվի՝ պայքարում է որպես ԵՊՀ դասախոս:

«Սա խաղալիք չէ: Սա մեր երկրի, մեր պատմության մի մասը կազմող ամենախոշոր կրթական հաստատությունն է: Մենք տեսել ենք, թե ինչպիսի նշանակումներ են եղել այս ամիսների ընթացքում: Ինձ համար շատ կարևոր է, որ այն գործընթացը, որով գնում են ԵՊՀ-ում փոփոխություններ իրականացնողները, լինի օրենքի սահմաններում, որևիցե ճնշումներ չլինեն խորհրդի անդամների վրա»,- ընդգծեց Մալյանը:

Ճնշումների մասին նա ասաց, որ անպայման հանդիպելու է, անգամ նիստի ժամանակ մտնելու է դահլիճ և հարցնելու՝ արդյո՞ք եղել են ճնշումներ:

«Այս բուհի ինքնավարությունն արդեն բռնաբարված վիճակում է, բազմաթիվ դեպքեր եմ տեսնում, երբ Սորոսից փողեր ստացած, փողով ցույց անող ինչ-որ երիտասարդներ գալիս են և բուհում ինչ-որ հարցեր են բարձրացնում՝ անունը դնելով հանուն գիտության, բայց ես չեմ տեսել նրանց կողմից գիտությանն ուղղված որևէ քայլ՝ բացի ճվճվոցներից, գոռգոռոցներից, ջուր պղտորելուց: Իսկ ջուր պղտորելուց հետո գալիս են մարդիկ, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ»,- նշեց նա:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նարեկ Մալյանն ասաց, որ չի ներդրել որևիցե ռեսուրս մարդկանց այստեղ բերելու համար:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ֆեյսբուքում գրառում է կատարել՝ իրավիճակը նկարագրելով որպես իրավական մշակույթի վակուում, իրավական մշակույթի իսպառ բացակայություն: Նա անդրադարձավ այն հանգամանքին, որ նիստ հրավիրելու որոշումը կայացվել է փետրվարի 22-ին, իսկ մարդիկ դրա մասին տեղեկացել են փետրվարի 25-ին:


«Հունվարի 22-ին կայացել է նույն խորհրդի նիստը, որի ժամանակ հաստատվել է ռեկտորի հաշվետվությունը: Ի՞նչ է փոխվել մեկ ամսվա ընթացքում, որ բարձրացվել է նման հարց: Սա հանրությանը, մեզ՝ համալսարանականներիս, հետաքրքրող հարց է: Համալսարանը որևէ մեկի սեփականությունը չէ, այն մեր Մայր բուհն է, և մարդիկ պարտավոր են հասկանալ, որ եթե հանրային գործով են զբաղվում, պետք է պատշաճ վարքագիծ դրսևորեն»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ երեկ հարցի վերաբերյալ ոչ մի պարզաբանում չի ստացել: Բացի դրանից՝ եթե Հոգաբարձուների խորհրդի անդամների կեսը նշանակվում են պետության կողմից, ապա որտեղ է համալսարանական ինքնավարությունը:

Ռուբեն Մելիքյանն առանձնացրեց հետևյալ հանգամանքները. Արամ Սիմոնյանը գործող քաղաքական ուժի կողմնակից չէ, գործող քաղաքական ուժի ներկայացուցիչ ՊՎԾ պետն իր պաշտոնը ստանձնելուց հետո անմիջապես հայտարարում է ստուգումների մասին, այնուհետև իրականացվում են ստուգումներ և մինչև ընթացակարգի ավարտվելը՝  800 մլն. դրամի չափով  չարաշահումներ են հրապարակվում, հանրային կարծիք է ստեղծվում, ռեկտորին հորդորում են հրաժարական տալ, իսկ երբ դա հանրայնացվում է, հաջորդ օրը քրեական գործ է հարուցվում:

«Կարո՞ղ է որևէ իրավաբան վիճել ինձ հետ, որ սա քաղաքական հետապնդման դասական օրինակ չէ: Եթե այս պրոցեսի արդյունքում ունենանք օրակարգով որոշում, մեր հաջորդ ռեկտորը խաղի ի՞նչ կանոններով է աշխատելու: Ինձ համար խաղի այս կանոններն ընդունելի չեն, և ես եկել եմ դրա մասին բարձրաձայնելու»,- ամփոփեց նա:

Դիմելով հավաքվածներին՝ Նարեկ Մալյանն ասաց, որ այս ամենին մասնակցում է որպես ՀՀ սովորական քաղաքացի, որին միևնույն չէ ԵՊՀ-ի ճակատագիրը:

«Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ այս բուհի շուրջ տեղի են ունենում ինչ-որ գաղտնի, քստմնելի պրոցեսներ: Դրանք այլ կերպ կարելի է կոչել քաղաքական ճնշումներ, քաղական հետապնդումներ: Նախ սկսեմ նրանից, որ այն թվերը, որոնք հրապարակվում էին ԵՊՀ շուրջ իբրև «չարաշահումներ», նպատակ ունեին հանրային կարծիքի ֆոն ստեղծելու: Դա բավականին հին տեխնոլոգիա է, որը կիրառվել է 1937 թվականին, երբ ինչ-որ մեկին ձերբակալելուց և աքսորելուց, գնդակահարելուց առաջ ստեղծում էին հակահեղափոխականի կարծիք այդ մարդու անվան շուրջ: Դա անում էին նրա համար, որ հանրային կարծիքը մենակ թողնի այդ մարդուն, և պետությունն իր մեխանիզմով աշխատի այդ մարդու դեմ»,- ասաց նա:

Շարունակելով իր ելույթը՝ Նարեկ Մալյանը նշեց. «Այս հարցը մարդու խնդիր չէ, սա ԵՊՀ-ի խնդիրն է: Ես կարծում եմ՝ իրավունք չունեմ մենակ թողնելու ԵՊՀ-ին այս անմեղսունակներին, որ հոշոտեն այս բուհը: Այն մարդը, որն ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակում էր ԵՊՀ-ի «չարաշահումները», ինչպես տեղեկացաք, Դավիթ Ադյանն էր, որը երեկ հայտնվել է ԱԱԾ-ում մեկ ուրիշ կոռուպցիոն բացահայտման գործով»:

Ելույթի ընթացքում համալսարանի բակում հայտնվեց Դավիթ Ադյանը՝ հայտարարելով. «Այդ ձերբակալված Դավիթ Ադյանը ես եմ», և հեռացավ:

Նարեկ Մալյանը շարունակեց. «Հունվարի 22-ին նոր, հպարտ Հայաստանի կողմից ձևավորված ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն իր անվերապահ և միաձայն եզրակացությունը տվեց ԵՊՀ ռեկտորին և դրական գնահատեց նրա աշխատանքը: Ընդամենը օրեր անց, ինչ-որ գաղտնիության պայմաններում,  նույն խորհրդի անդամները գաղտնի նախաձեռնում են խորհրդի նիստ, որտեղ դրված է օրակարգային մի հարց՝ ԵՊՀ գործող ռեկտորի, ում մասին միաձայն դրական եզրակացություն էին տվել, պաշտոնանկության հարցը:

Ես կարծում եմ՝ չպետք է սա թույլ տալ և նմանվել անլեզու նախիրի, որին բոլոր կողմերից քշում են: Այս կապակցությամբ իրենց խոսքը պետք է ասեն բոլոր նախկին, ներկա համալսարանականները»,- կոչ արեց Նարեկ Մալյանը:

Ռուբեն Մելիքյանը, սկսելով ելույթը, նշեց. «Ես ինձ իրավունք եմ վերապահում որպես համալսարանական անմասն չմնալ այս երևույթից: Ես հույս ունեմ, որ մարդիկ կվերադառնան իրավական ճանապարհին»:

Դիմելով հավաքվածներին՝ Ռուբեն Մելիքյանն իր մտահոգությունը հայտնեց, որ հասարակությունը չի տեղեկացել այս գործընթացի մասին: Նա նորից նշեց համալսարանական ինքնակառավարման խնդիրը, երբ բուհերի կառավարման խորհուրդների անդամների 50%-ը նշանակվում է պետության կողմից:

«Մեր կարծիքով, այս իրավիճակն անընդունելի է, պետք է պարզաբանում տրվի հանրությանը, թե ով է հրավել խորհրդի նիստ, ինչ հիմքերով է հրավիրվել նիստը, արդյոք իրավական առումով ընդունել է, թե ընդունելի չէ, որ խորհուրդը քննարկի ռեկտորի հրաժարականի հարցը: Եթե փաստերը համադրում ենք, մենք չենք կարող այլ բան ասել, քան խոսել քաղաքական հետապնդման մասին»,- ամփոփեց նա:

«Մենք պարտադիր  պետք է իմանանք՝ այդ խորհրդի անդամներից յուրաքանչյուրի նկատմամբ ճնշումներ եղել են, թե ոչ»,- եզրափակեց Նարեկ Մալյանը:

Այն հարցին, թե որոնք կլինեն հետագա քայլերը, եթե պարզվի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների նկատմամբ ճնշումներ են կիրառվել, Նարեկ Մալյանը պատասխանեց. «Այդ դեպքում խնդրով միանշանակ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Դա մեկ  բառով կոչվում է հանցագործություն: Եթե պարզվի, որ ճնշումներ եղել են, ապա դա քրեական հանցագործություն է: Դրանով պետք է զբաղվի գլխավոր դատախազությունը, հարուցվի քրեական գործ, և սկսվի նախաքննություն»:

Անդրադառնալով ԵՊՀ-ին վերաբերող քրեական գործին՝ Նարեկ Մալյանը նշեց, որ այն ինչպես իր, այնպես էլ իրավաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ իրավական առումով զրո հիմք ունի:

«Այստեղ մենք գործ ունենք ԵՊՀ-ն հանրային կարծիքից ստերիլիզացնելու գործընթացի հետ: Սկսվել են պսևդոիրավական հետապնդումներ, որոնց արդյունքում մարդիկ կորդեգրեն սպասողական դիրքորոշում, իսկ այդ ընթացքում իրենք կձեռնարկեն և կիրականացնեն իրենց փոփոխությունները: Նորից եմ կրկնում՝ իրավական առումով այն իրենից զրո արժեք է ներկայացնում: Միլիոնների ստուգումները զրո արդյունք տվեցին»,- ասաց նա:


Նարեկ Մալյանը նշեց նաև, որ երեկվանից նա փորձում է Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ կապ հաստատել, բայց առայժմ վերջիններս կապի դուրս չեն գալիս: Նա հայտարարեց, որ այս հավաքը կշարունակվի նաև վաղը՝ ժամը 12:00-ին, և կքննարկվեն «ապօրինություններով լավ համեմված» նիստի օրվա անելիքները:

 

Մարի Ռաֆյան

 

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ում մեկնարկեց «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը

08.05.2025

Նոր նյութերի ստեղծում՝ քիրալային բաժանման և մաքրման գործընթացների համար

07.05.2025

Կենսաբազմազանություն և կլիմայական մարտահրավերներ. ԵՊՀ-ն՝ գիտական համագործակցության խաչմերուկում

06.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում հետազոտական աշխատանք կատարելու հնարավորություն

05.07.2025 - 05.31.2025

«Լուսանկարչությունից հետո (After(Post-)Photography)» միջոցառում

05.07.2025

Գիտահանրամատչելի սեմինարի մասնակցության հրավեր. ՀՀ ԳԱԱ

05.06.2025 - 05.15.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am