- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
Փետրվար 07, 2019 | 16:52
Քաղաքականություն
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
Երևանի թիվ 159 դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն այսօր հյուրընկալվել էին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում:
Աշակերտներին ողջունեց ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը:
Վերջինս աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքն ու գործունեությունը:
«Ֆակուլտետում կրթությունն իրականացվում է ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում,- ասաց Արմեն Գալստյանը,- որոնք հնարավորություն են տալիս պատրաստելու այդ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող բանիմաց մասնագետներ:
Այնուհետև աշակերտները շրջեցին ֆակուլտետի լաբորատորիաներով և ծանոթացան սարքավորումներին:
Նրանց համար ֆակուլտետի աշխատակիցներն իրականացրին հետաքրքրաշարժ փորձեր, ծանոթացրին ամբիոներում կատարվող գիտական և ուսումնական աշխատանքներին:
Ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Ադամյանն էլ աշակերտներին հնարավորություն տվեց քիմիայի դասի ժամանակ ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառել:
Աշակերտները մեծագույն ոգևորվածությամբ և հետաքրքրասիրությամբ հետևում էին այն բոլոր փորձերին, որոնք իրականացնում էր Ռոբերտ Ադամյանը:
Վերջում Ռոբերտ Ադամյանը նշեց, որ այս այցելությունը լավ հնարավորություն է ավագ դպրոցի աշակերտների համար, որը կօգնի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: