- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Փետրվար 08, 2019 | 16:21
Քաղաքականություն
«ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«Հերացի» ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ:
Աշակերտներն այցի սկզբում դիտեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մասին պատմող ֆիլմ , որից հետո Կենսաֆիզիկայի ամբիոնի գիտաշխատող Մարիամ Շահինյանն աշակերտներին ներկայացրեց Կենսաբանության ֆակուլտետի, ինչպես նաև Կենսաֆիզիկայի ամբիոնի կառուցվածքն ու գործունեությունը:
Մարիամ Շահինյանը դասախոսություն կարդաց պոլիմերազային շղթայակցման ռեակցիայի մասին (PCR), ինչպես նաև անդրադարձավ կենսաֆիզիկական մեթոդներին:
Զուգահեռաբար ցուցադրվող տեսապատկերներն ավելի բովանդակալից և հետաքրքիր դարձրին դասախոսությունը:
Դասընթացի ավարտին աշակերտները շրջայց կատարեցին ամբիոնի երկու լաբորատորիաներում, ծանոթացան դրանց աշխատանքներին և սարքավորումներին:
Շահինյանի խոսքով, այս այցերն ապագա դիմորդների մասնագիտության ընտրության լավագույն կողմնորոշիչներն են. «Ծանոթանալով աշխատանքներին՝ կենսաբանությամբ հետաքրքրված աշակերտն, անշուշտ, կատարում է իր ընտրությունը»,- նշեց գիտաշխատողը: