- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հունիս 12, 2019 | 17:55
Մշակույթ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ մշակույթի կենտրոնում շարունակվում է երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
Հունիսի 10-ից 14-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնը կազմակերպվել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից և ընդգրկում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ դասախոսություններ:
Մրցույթի երկրորդ օրը՝ հունիսի 11-ին, փառատոնի մասնակիցները հանդես եկան պարային կատարումներով, իսկ այսօր՝ հունիսի 12-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի բեմում հնչեցին հայ գրականության մեծերի արձակ և չափածո ստեղծագործություններից հատվածներ:
Ժյուրիի կազմում էին ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը և Սիլվա Յուզբաշյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Մրցույթ-փառատոնի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, ինչպես նաև ժյուրիի որոշմամբ հայտարարվեցին ասմունքի մրցույթում հաղթած ուսանողների անունները:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում են ոչ միայն համալսարանականները, այլև ՀՀ 12 բուհերի, այդ թվում՝ Արցախի ու Վանաձորի պետական համալսարանների ուսանողները: