- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԹՈՌ ՄԱՆՖՐԵԴ ԱՇԵԿԻ ԵՎ «LEPSIUSHAUS»-Ի ՏՆՕՐԵՆ ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴԻ ՀԵՏ
Մայիս 06, 2019 | 13:01
Քաղաքականություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԹՈՌ ՄԱՆՖՐԵԴ ԱՇԵԿԻ ԵՎ «LEPSIUSHAUS»-Ի ՏՆՕՐԵՆ ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴԻ ՀԵՏ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում այսօր ընդունեց Յոհաննես Լեփսիուսի թոռ Մանֆրեդ Աշեկին և «Lepsiushaus»-ի՝ Պոտսդամում Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդին:
Միջոցառումը կազմակերպել էր Միջազգային համագործակցության վարչությունը:
Հանդիպմանը ներկա էին Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին:
Ռեկտորը նախ ողջունեց հյուրերին, ապա ներկայացրեց համալսարանի հիմնադրման պատմությունը և կառուցվածքը, անդրադարձավ ԵՊՀ-ում գործող կրթական ծրագրերին, գիտական գործունեությանը, միջազգային համագործակցությանը:
Արամ Սիմոնյանը պատմեց նաև Գերմանական բանասիրության ամբիոնի գործունեության, դասախոսներին գերմանական համալսարաններ վերապատրաստման ուղարկելու մասին:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց ԵՊՀ-ի՝ «Erasmus+» ծրագրին անդամակցելու մանրամասները՝ անդրադառնալով գերմանական համալսարանների հետ համագործակցությանը:
Մանֆրեդ Աշեկն իր խորին շնորհակալությունը հայտնեց հյուրընկալության համար և մատնանշեց հայերի՝ Յոհաննես Լեփսիուսի ժառանգության նկատմամբ սրտացավ վերաբերմունքը:
Նա կարևորեց հայ-գերմանական հարաբերությունները, որոնց կայացման գործում մեծ են Լեփսիուսի և այլ երախտավորների ջանքերը:
Մարի Ռաֆյան