- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Մայիս 31, 2019 | 16:22
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր կայացավ ԵՊՀ ՈՒԽ կիսամյակային ամփոփիչ նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց ՝ ԵՊՀ ՈՒԽ կիսամյակային աշխատանքների հաշվետվություն և ուսումնառության ընթացքում աչքի ընկած ՈՒԽ-ականների պարգևատրում:
Ուսանողներին ողջունեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
Վերջինս ևս մեկ անգամ շնորհավորեց Մայր բուհի հիմնադրման 100 և ՈՒԽ 25-ամյակները և տեսապատկերի միջոցով ներկայացրեց կառույցի կիսամյակային հաշվետվությունը:
Ըստ հաշվետվության՝ ամենաշատ միջոցառումներ կազմակերպել են ՈՒԽ սպորտի, գիտակրթական և իրավական հանձնաժողովները:
Դ. Ափոյանը ներկայացրեց նաև ՈՒԽ-ի կողմից իրականացրած բոլոր միջոցառումները, ինչպես նաև ԵՊՀ հիմնադրման օրվա առթիվ կազմակերպած ֆլեշմոբերը:
Ուսումնառության ընթացքում ծավալած ակտիվ գործունեության համար պարգևատրվեցին ԵՊՀ 19 ֆակուլտետների ՈՒԽ-ականներ:
Շնորհակալագրեր ստացան այն ուսանողները, որոնք կիսամյակի ընթացքում աչքի էին ընկել կազմակերպչական աշխատանքներով:
Իսկ ուսումնառության առաջին տարվանից ՈՒԽ աշխատանքներին ակտիվ ներգրավվածություն ունեցած ուսանողները՝ Դավիթ Մաթևոսյանը (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ), Ամալյա Սողոմոնյանը (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ), Հրանտ Ջիլավյանը (Իրավագիտության ֆակուլտետ), Մանուշակ Ալավերդյանը (Կենսաբանության ֆակուլտետ) և Իրինա Վարդանյանը (Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ) պարգևատրվեցին արծաթե մեդալներով: