- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 06, 2018 | 17:32
«ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ մեծ դահլիճում ՈՒԽ-ի մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Արի մրցենք» համերգ-մրցույթը:
Մրցույթն արդեն ավանդական բնույթ է կրում, և ամեն տարի առավել մեծ քանակությամբ ուսանողների է ներառում:
Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին, որոնք հետագայում դառնալու են համալսարանական տարբեր միջոցառումների և համերգների մասնակիցը:
Հաղթողներին որոշելու համար կազմվել էր ժյուրի, որի անդամներն էին «Երգող համալսարանական-2014» և «Երգող համալսարանական-2017»-ի հաղթողներ Գայանե Ավդալյանն ու Անահիտ Հակոբյանը, «Իքս ֆակտոր» նախագծի մասնակից Մարիամ Ադամյանը:
Մրցույթի սկզբում ուսանողները հանդես եկան ժողովրդական կատարումներով: Հնչեցին ժողովրդական սիրված երգեր՝ «Դուն իմ մուսան ես», «Շորորա», «Խեղճ մշեցին» և այլն:
Այնուհետև սկսվեց մրցույթի երկրորդ փուլը, որի ժամանակ ուսանողները հանդես եկան տարբեր կատարումներով:
Մրցույթի արդյունքները պարզ կդառնան «Արի՛ մրցենք» առաջնության մրցանակաբաշխության ժամանակ: