- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Հունիս 21, 2019 | 13:02
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հունիսի 18-ին այցելել են ՀՀ Ազգային ժողով:
Այցելության ընթացքում ապագա իրավաբանները հետևել են ԱԺ նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային, այցելել թանգարան:
ԱԺ-ում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Տարոն Սիմոնյանն ուսանողների հետ անցկացրել է բաց դաս, որն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով:
Տարոն Սիմոնյանն ուսանողներին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել օրենսդրական նախաձեռնությունների շրջանառության կարգին: Նա պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են իրավագիտությանը, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը:
Կազմակերպիչների հավաստմամբ, այցն ունեցել է ճանաչողական բնույթ և նպաստել ուսանողների հմտությունների զարգացմանը, տեսական գիտելիք-գործնական աշխատանք կապի առավել հստակ պատկերացմանը:
Պատրաստեց Քնար Միսակյանը