Մարտ 15, 2019 | 17:13
Հասարակություն
Հեղինակավոր մրցույթի այս տարվա թեման էր «Բնությունը բոլորիս լեզուն է» (Nature is a common language):
Մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր բուհերի, քոլեջների և ավագ դպրոցների սովորողներ:
Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցներից (ընդհանուր թիվը՝ շուրջ 60) 5-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ էին, որոնք ԵՊՀ-ից անցան եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ փուլի մասնակիցներն էին 2-րդ կուրսի ուսանողներ Ասյա Գասպարյանը, Լուսինե Առաքելյանը, Փալիկ Հաբոն, Դանիել Մելիքսեթյանը և 3-րդ կուրսի ուսանող Մարիամ Ադամյանը:
Եզրափակիչ փուլում նույնպես փայլուն ելույթ ունենալով՝ նրանք արժանացան կազմակերպության հավաստագրերի և դրվատանքի խոսքերի: